Ճարտարագետ
AAB Construction
Նկարագրություն
AAB Construction ընկերության թիմին միանալու համար փնտրում ենք ճարտարագետի։
Պարտականություններ
- Ուսումնասիրել և վերլուծել պատրաստի նախագծերը, դուրս բերել անհրաժեշտ տեխնիկական և ինժեներական տվյալները,
- Կատարել ծավալների և նյութերի հաշվարկներ,
- Մասնակցել նախագծերի մշակման և իրականացման գործընթացներին,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- ՃՇՀԱՀի բարձրագույն կրթություն,
- Civil 3D, AutoCAD և MS Office ծրագրերի լավ իմացություն,
- Ինժեներական գծագրերի և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու փորձ,
- Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Թիմային աշխատանքի և հաղորդակցման լավ հմտություններ,
- Անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Աշխատանքային փորձը պարտադիր է։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական նշված էլ․հասցեին։
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: