Engineer
AC Design Engineering
Industry:
Engineering, Architecture, Construction
Deadline:
9/24/2022
City:
Yerevan
Employment type:
Full Time
Work experience:
Senior
Job posting has expired
Նկարագրություն
«AC Design Engineering» ընկերությունը փնտրում ճարտարագետի։
Սա լավ հնարավորություն է հավակնոտ անձի համար, ով կարող է էլ ավելի մասնագիտանալ և զարգանալ ոլորտում երկարատև տարիների փորձ ունեցող, խոշոր, միջազգային չափանիշներով պրոյեկտներ հեղինակող, պրոֆեսիոնալ մասնագետների թիմին միանալով:
Ընկերությունը ստեղծում է կարիերայի առաջխաղացման հնարավորություն, ապահովում է մրցունակ աշխատավարձ։
Տվյալ մասնագետը պետք է կառավարի, առաջնորդի և անհրաժեշտության դեպքում կարողանա համապատասխան ինժեներական լուծումներ առաջարկել շինմոտաժային աշխատանքներում՝ ժամանակ առ ժամանակ ունենալով ինտենսիվ ներգրավվածություն։
Պարտականություններ
- Այցելել ստանձնած օբյեկտներ՝ վերահսկել ընթացիկ աշխատանքները, ապահովել մոնտաժային թիմին համապատասխան, իրատեսական հանձնարարականներով։
- Իրականացնել տեխնիկական փաստաթղթերի փորձաքննություն, սարքավորումների վիճակի և շահագործման հսկողություն և վերահսկողություն:
- Կարգավորել պատվիրատուի կամ նրա լիազորված անձի հետ շինարարության մակարդակում ընթացիկ հարցերը, ինչպես նաև նրանց միջնորդությամբ համագործակցել շինհրապարակում աշխատող այլ ենթակապալառուների հետ՝ կարգավորելով տեխնիկական և կազմակերպչական հարցերը։
- Իրականացնել հաստատված ձևանմուշներով միջանկյալ փորձաքննում և պատրաստել համապատասխան ակտեր՝ աշխատանքների ավարտին գլխավոր ճարատարգետին հանձնելու նպատակով:
- Կազմել աշխտանքների ժամանակացույցեր (գրաֆիկ), հայտեր, պատվերներ, գրություններ, գծագրեր և հաստատված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:
- Ուսումնասիրել և վերլուծել աշխատանքի մասին տեղեկատվությունը, տեխնիկական տվյալները, ցուցանիշները և արդյունքները, կատարել անհրաժեշտ հաշվարկներ, համեմատել նախահաշվարկի և ընթացիկ ծախսերի համապատասխանությունը և ներկայացնել ավարտական հաշվետվություն:
Պահանջներ
- Ժարտարագետի բարձրագույն կրթություն։
- Շինարարության ոլորտում 3 և ավելի աշխատանքային տարիների փորձ։
- Ջեռուցման և օդափոխման համակարգի սարքավորումների տեղակայման, համապատասխանեցման, շահագործման, սպասարկման վերաբերող ուղեցույցերի, ցուցումների, կարգադրությունների, պահանջների բավարար իմացություն:
- Գերազանց կազմակերպչական, հաղորդակցման և բանակցային հմտություններ։
- Թիմում աշխատելու, թիմ կառավարելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Նկարագրությանը համապատասխանող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին: