Get our free app. It won't take up space on your device

Չափագրող և նախահաշվարկող

Homer

Location: Ajapnyak, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Engineering, Architecture, Construction
Deadline:
12/4/2026

Նկարագրություն

Չափագրում և նախահաշվարկ իրականացնող մասագետը պատասխանատու է վերանորոգման և շինարարական օբյեկտների ճշգրիտ չափագրման, հատակագծերի կազմման, ծավալաթերթերի ու նախահաշիվների հաշվարկման, ինչպես նաև տենդերային փաթեթների պատրաստման և գնային առաջարկների ձևավորման համար:

Պարտականություններ

  • Չափագրում և հատակագծում

    1. Վերանորոգման տարածքների այցելություններ, տեղում ճշգրիտ չափագրումների իրականացում։

    2. Չափագրման տվյալների հիման վրա ճշգրիտ աշխատանքային գծագրերի պատրաստում։

  • Նախահաշվարկ և ծավալաթերթեր

    1. Աշխատանքների և նյութերի ծավալաթերթերի (BOQ) ու նախահաշիվների կազմում։

    2. Նախագծային փոփոխությունների կամ լրացուցիչ աշխատանքների ի հայտ գալու դեպքում նախահաշիվների օպերատիվ թարմացում և վերահաշվարկ։

  • Գնային առաջարկներ և համաձայնեցում

    1. Շուկայական գների ուսումնասիրություն, նյութերի և աշխատուժի ինքնարժեքի հաշվարկ։

    2. Հաճախորդների և պատվիրատուների համար մրցունակ գնային առաջարկների կազմում և նախնական համաձայնեցում։

  • Վերահսկողություն և համագործակցություն

    1. Շինարարական թիմի (վարպետներ, ճարտարապետներ, նախագծի ղեկավար) հետ սերտ համագործակցություն՝ աշխատանքների ընթացքը նախահաշվին համապատասխանեցնելու նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն շինարարության, ճարտարագիտության,ճարտարապետության կամ տնտեսագիտության ոլորտում:

  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես չափագրող, նախահաշվարկող կամ ինժեներ-նախահաշվարկող (վերանորոգման/շինարարության ոլորտում):

  • Գծագրական ծրագրերի իմացություն:

  • MS Office-ի (կարևոր է MS Excel-ի իմացությունը) տիրապետում:

  • Շինարարական/վերանորոգման տեխնոլոգիաների, նյութերի, դրանց ծախսի նորմաների և շուկայական գների իմացություն

  • Բարձր պատասխանատվություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշգրտություն:

  • Վերլուծական մտածողություն և թվերի հետ աշխատելու ունակություն:

  • Բանակցային և հաղորդակցման հմտություններ:

Company օverview
address
Address
Մազմանյան 1/1
address
Number of employees
51-150
Phone
Phone
8885

Homer by VAK-ը շինարարական և դեկորատիվ նյութերի ոլորտում հայաստանյան շուկայի առաջատարներից է։

Սկսելով մեր ուղին 2002 թվականին՝ 2004-ից ծավալում ենք միջազգային բարձրորակ նյութերի ուղիղ ներմուծում, իսկ 2008 թվականից ընդգրկված ենք Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում։

Այսօր ընկերության գործունեությունն ընդգրկում է ինչպես B2B վաճառքի սեգմենտը, այնպես էլ Երևանի մասնագիտացված B2C վաճառասրահները (Հալաբյան 36/2, Մազմանյան 1/1)։ Զուգահեռաբար ակտիվորեն զարգանում է նաև Homer Renovates ուղղությունը՝ մատուցելով վերանորոգման ծառայություններ։

Մեր հաջողության հիմքում ընկերության ամենարժեքավոր ռեսուրսն է՝ մեր թիմը։

Ինչպե՞ս ենք ձևավորում մեր աշխատանքային միջավայրը.
1. Կայունություն և վստահություն
2. Մասնագիտական աճ և կարիերայի առաջխաղացում
3. Կորպորատիվ մշակույթ և թիմային ամուր արժեքներ

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media