Ցանցի տնօրեն (AP MARKET)
ART PETROL LLC
Նկարագրություն
«Արտ Պետրոլ» ՍՊԸ-ն, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում բենզալցակայանների զարգացած ցանցով, ընդլայնում է իր AP MARKET խանութների ցանցը և հրավիրում է աշխատանքի փորձառու, նախաձեռնող և առաջնորդի բարձր հմտություններով մասնագետի՝ զբաղեցնելու AP MARKET ցանցի տնօրենի պաշտոնը։
Այս պահին ցանցն ունի 3 գործող խանութ, իսկ առաջիկայում նախատեսվում է բացել ևս 10 նոր AP MARKET, ուստի փնտրում ենք ղեկավարի, ով կկառավարի և կզարգացնի ամբողջ ցանցը։
Հիմնական պարտականություններ
- Կառավարել AP MARKET խանութների ամբողջ գործունեությունը։
- Մշակել և իրականացնել ցանցի զարգացման ռազմավարությունը։
- Ապահովել վաճառքների աճը և շահութաբերության բարձրացումը։
- Կազմակերպել ապրանքների տեսականու ձևավորումը, գների քաղաքականությունը և ակցիաները։
- Վերահսկել ապրանքների գնումների, մատակարարումների և պաշարների արդյունավետ կառավարումը։
- Վերլուծել վաճառքների արդյունքները և մշակել արդյունավետ լուծումներ։
- Ընտրել, ղեկավարել, վերապատրաստել և գնահատել խանութների աշխատակազմը։
- Վերահսկել սպասարկման բարձր որակի պահպանումը բոլոր խանութներում։
- Համագործակցել մատակարարների հետ և վարել բանակցություններ։
- Պատրաստել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը զարգացման առաջարկներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (կառավարում, տնտեսագիտություն, մարքեթինգ կամ հարակից ոլորտներում)։
- Առնվազն 3 տարվա ղեկավար աշխատանք մանրածախ առևտրի ոլորտում։
- Ցանցային խանութների կառավարման փորձը կդիտվի որպես առավելություն։
- Վաճառքների, գնումների և պաշարների կառավարման լավ իմացություն։
- Excel-ի և հաշվառման ծրագրերի իմացություն։
- Վերլուծական մտածողություն, կազմակերպչական և առաջնորդության հմտություններ։
- Բանակցելու, որոշումներ կայացնելու և թիմ կառավարելու կարողություն։
- Արդյունքին միտված և պատասխանատու աշխատելաոճ։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ՝ կախված փորձից և որակավորումից։
- Կարիերայի աճի և մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ։
- Աշխատանք արագ զարգացող և հավակնոտ ընկերությունում։
- Ժամանակակից և հետաքրքիր աշխատանքային միջավայր։
- Հնարավորություն մասնակցելու AP MARKET ցանցի ընդլայնման և զարգացման կարևորագույն նախագծերին։
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ նշելով «AP MARKET ցանցի տնօրեն» պաշտոնը կամ զանգահարել՝ 8506 (ներքին՝ 2)։
Արտ Պետրոլ ՍՊԸ-ն Հայաստանում գործող բենզալցակայանների ցանց է,որը սպառողին ներկայացնում է բարձրորակ վառելիքով և խանութներում առկա լայն տեսականիով ։