Ցանցի կառուցման տեխնիկ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածությամբ թեկնածուների, ովքեր կկատարեն օպտիկամանրաթելային ցանցի կառուցման և մալուխների մոնտաժային աշխատանքներ, կիրականացնեն ցանցի տեխնիկական սպասարկում:
Աշխատանքի պարտականություններ
- Կատարել օպտիկամանրաթելային ցանցի մալուխների մոնտաժային աշխատանքներ՝ արտաքին և ներքին պայմաններում,
- Կատարել ընկերության ցանցի մալուխների բարեկարգման աշխատանքներ,
- Կատարել մալուխների անցկացման աշխատանքներ հենասյուների վրայով,
- Խնդիրների առկայության դեպքում կատարել մալուխների վնասված հատվածների փոխարինում,
- Կատարել ցանցի անխափան աշխատանքի ընթացիկ սպասարկում։
Պահանջվող որակավորումներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Ցանկալի է աշխատանքային փորձ ցանցերի մոնտաժման ոլորտում,
- Գրագետ խոսք և հաղորդակցման հմտություններ,
- Ֆիզիկական աշխատանքներ կատարելու պատրաստվածություն,
- Բարձրության վրա (մինչև 9 մ) աշխատելու փորձ։
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։