Ցանցային մենեջեր (ՇԶՊ)
RIVENTO
Նկարագրություն
«Ռիվենտո» ՍՊԸ-ն փնտրում է վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, կամային ուժեղ հատկանիշներով
Շուկայի զարգացման պատասխանատուների (Երևանում), ովքեր կներգրավեն նոր հաճախորդներ, արդյունավետ կհամագործակցեն վաճառակետերի հետ, կիրականացնեն վաճառքի պլանավորում և վերլուծություն:
Կարող են դիմել և իգական և արական սեռի ներկայացուցիչները։
Անձնական ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
Պարտականություններ
- Կատարել վաճառակետերի պարբերական այցելություններ՝ համաձայն սահմանված երթուղու և ժամանակացույցի։
- Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում,
- Գործընկերների, մրցակիցների ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն,
- Կցված տարածքների արդյունավետ ծածկույթի ապահովում,
- Գովազդային ակցիաների իրականացման աջակցում,
- Մերչենդայզինգի ստանդարտների կատարում,
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձ,
- Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Անձնական մեքենայի առկայություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 09։00-18։00
«ՌԻՎԵՆՏՈ» ՍՊԸ-ն Հայաստանում գործող և դինամիկ զարգացող ներմուծող ընկերություն է, որը մասնագիտացված է բարձրորակ և էքսկլյուզիվ սննդամթերքի ներմուծման և դիստրիբյուցիայի ոլորտում։
Մեր ընկերությունը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող հայտնի «Вкусы Мира» բրենդի պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում։