
Ցանցային մենեջեր (Exclusive Pharm)
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR-ի գործընկեր Exclusive Pharm դեղատնային ցանցը փնտրում է փորձառու, նախաձեռնող և պատասխանատու Ցանցային մենեջեր, ով կմիանա մեր թիմին՝ ղեկավարելու և վերահսկելու բոլոր մասնաճյուղերի աշխատանքը։
Պարտականություններ
- Ղեկավարել դեղատնային մասնաճյուղերի գործունեությունը,
- Վերլուծել և բարելավել վաճառքի և ֆինանսական ցուցանիշները,
- Կազմակերպել ներքին աշխատանքային գործընթացները,
- Ապահովել մասնաճյուղերի կայուն և արդյունավետ աշխատանքը,
- Մշակել հաշվետվություններ ղեկավար կազմի համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է՝ դեղագործություն, կառավարում կամ ֆինանսներ),
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, այդ թվում՝ ղեկավարող պաշտոնում,
- Լավ իմացություն ֆինանսական գործընթացների, բյուջետավորման և վերլուծության վերաբերյալ,
- Առաջնորդելու, պլանավորելու և որոշումներ կայացնելու կարողություն,
- Հաղորդակցման և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ,
- Համակարգչային լավ իմացություն (MS Excel, հաշվապահական կամ ERP համակարգեր)։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք՝
- Մրցունակ աշխատավարձ,
- Մասնագիտական աճի հնարավորություններ,
- Բարենպաստ աշխատանքային միջավայր։
Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: