
Business Development Manager
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր Հայաստան ընկերությունը փնտրում է բիզնեսի զարգացման ղեկավարի, ով պատասխանատու կլինի նոր նախագծեր վարելու և հաջողությամբ իրագործելու, ինչպես նաև Ընկերության ռազմավարությանը համապատասխան ծրագրերի պատշաճ իրականացման համար:
Պարտականություններ
- Ռազմավարական պլանավորում և իրականացում
- Աջակցել գործադիր թիմին նոր զարգացումների վերաբերյալ շուկայական ռազմավարության պատրաստման գործում
- Գնահատել և առաջարկել գործողությունների ծրագիր՝ շահութաբերությունը և արտադրողականությունը բարձրացնելու համար
- Գնահատել տեղական շուկայի զարգացման միտումները, առաջարկել լուծումներ
- Համագործակցել վաճառքի և մարքեթինգի կամ հարակից ստորաբաժանումների հետ՝ «սպառողների կարիքները» վերածելու բիզնեսի զարգացման գործող առաջարկների
- Կատարել մրցակիցների վերլուծություն և բացահայտել նոր բիզնես հնարավորություններ, ըստ այդմ մշակել գործառնական պլաններ՝ ապահովելու մանրածախ առևտրի ընդլայնումը
- Ապահովել, որ կնքված պայմանագրերն ու համաձայնագրերը մրցունակ են և նվազագույնի են հասցնում MAF-ի ռիսկի ենթարկվածությունը
- Ապահովել մշակված նախագծերի ներդրումների վերադարձը` ձեռնարկելով բոլոր կանխարգելիչ միջոցները` հիմնված լավագույն փորձի վրա և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել ուղղիչ միջոցներ
- Արտաքին և ներքին շահառուների հետ ամուր գործարարա հարաբերությունների ապահովում
- Հաստատել գնումների վերաբերյալ համաձայնագրերը, հաստատել ընտրված ծառայություններ մատուցողներին՝ հիմնվելով սահմանված քաղաքականության և ընթացակարգերի վրա՝ միաժամանակ ապահովելով պլանավորված բյուջեների և ժամկետների հաշվառումը
- Հետևել ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքի որակին և արդյունքներին, կազմել համապատասխան հաշվետվություններ
- Բիզնես-զարգացումներից բխող այլ աշխատանքների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն /Business Administration, Economics կամ հարակից ոլորտներում
- 3+ տարվա աշխատանքային համանման փորձառություն / որպես բիզնեսի զարգացման պատասխանատու, կոմերցիոն պրոյեկտների ղեկավար/
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն իմացություն / գրավոր, բանավոր/
- MS փաթեթի լավ իմացություն /excel most/
- Հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բանակցությունների վարման տեխնիկաների տրապետում
- Թիմ ղեկավարելու ունակություն
- Անալիտիկ մտածողություն
- Պրոյեկտներ ղեկավարելու հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայր՝ Արշակունյաց 34/3, Քարֆուր Հայաստան
5օրյա գրաֆիկ
Հարցազրույցի հրավիրվեն միայն նախնական ընտրությունը հաղթահարած թեկնածուները
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: