Բուժքույր
Alphastom
Նկարագրություն
ALPHASTOM ստոմատոլոգիական կենտրոնը փնտրում է պատասխանատու և բարեհամբույր բուժքրոջ՝ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Աջակցել բժշկին բուժական միջամտությունների ընթացքում։
- Նախապատրաստել աշխատասենյակը, գործիքներն ու անհրաժեշտ նյութերը։
- Իրականացնել գործիքների ախտահանում և ստերիլիզացում։
- Հետևել սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը։
Պահանջներ
- Միջին մասնագիտական բժշկական կրթություն։
- Աշխատանքային փորձը ցանկալի է։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և թիմում աշխատելու ունակություն։
- Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձ, կայուն աշխատանք, հարմարավետ աշխատանքային պայմաններ և մասնագիտական աճի հնարավորություն։
Աշխատանքային օրեր և ժամեր՝
Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:30–16:00 կամ 15:30-21:30
Շաբաթ՝ 09:30–14:00 կամ 13:30-18:00
Հասցե՝ ք. Երևան, Պռոշյան 28/2։