
Բուժքույր
"Nairi" Medial Center
Նկարագրություն
«Նաիրի» բժշկական կենտրոնը փնտրում է ցերեկային և հերթապահ բուժքույրեր։
Պարտականություններ
- Բուժքույրական աշխատանքի հիմունքների իմացություն,
- Բժշկական փաստաթղթերի վարում,
- Բուժանձնակազմի հետ համագործակցություն,
- Էպիդ․ ռեժիմի պահպանում,
- Բուժառուների հետազոտությունների կամ վիրահատությունների նախապատրաստում։
Պահանջներ
- Բժշկական կրթություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ,
- Մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ հավաստագրի առկայություն,
- Վերապատրաստումների մասնակցության վկայականներ,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն։
«Նաիրի» բժշկական կենտրոնը ՀՀ առաջատար բժշկական հաստատություն է, որտեղ տեղացի և օտարերկրյա պացիենտներին ցուցաբերվում է միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ և բազմապրոֆիլ բուժօգնություն: Մասնագետների գիտական, կլինիկական և կրթական գործունեության, միջազգային առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, առաջատար ընկերությունների ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդաբանությունների ներդրման շնորհիվ «Նաիրի» բժշկական կենտրոնը ձեռք է բերել լայն ճանաչում մեր երկրում և արտասահմանում: