
Բուժքրոջ աշխատանք Գերմանիայի բժշկական հաստատություններում
Global Academy "c-Wise" UG (haftungsbeschränkt)
Աշխատանք Գերմանիայում՝ մեր գործընկեր բժշկական հաստատություններում
„c-Wise“ կազմակերպությունը համագործակցում է Գերմանիայի տարբեր բժշկական հաստատությունների հետ։ Մասնակիցներին առաջարկվում է աշխատանք խնամքի կենտրոններում, կլինիկաներում կամ ատամնաբուժարաններում, համաձայն իրենց որակավորման և լեզվի իմացության մակարդակի։
Գործունեության բնագավառներ
- Ամբուլատոր խնամքի ծառայություններ,
- Ստացիոնար խնամքի կենտրոններ,
- Կլինիկաներ,
- Ատամնաբուժարաններ (օգնականի աշխատանք)։
Աշխատաշուկա մուտքի տարբերակներ
1. Աշխատանք որպես խնամող
- Աշխատանքի անմիջական մեկնարկ,
- Աշխատավարձ․ 2.500 եվրո (ամսական)։
2. Վերապատրաստում՝ Գերմանիայում բուժքույր աշխատելու իրավունք ստանալու համար
- Տևողություն․ 6-ից 12 ամիս (կախված ճանաչման գործընթացից և լեզվի իմացության մակարդակից): Վերապատրաստման ընթացքում՝ ամսական վարձատրություն,
- Հաջող ավարտից հետո՝ ստանում եք պետականորեն ճանաչված վկայագիր գերմանական կրթությանը համարժեք,
- Աշխատավարձ՝ սկսած 3.500 եվրոյից / ամսական։
Գերմաներենի դասընթացներ
Տրամադրվում են գերմաներենի դասընթացներ մասնագիտական ուղղվածությամբ: Դասընթացները հասանելի են մատչելի վարձավճարով, իսկ որոշ դեպքերում հնարավոր է նաև անվճար մասնակցություն։
Տեղերը սահմանափակ են:
Պահանջներ
- Բուժքրոջ ավարտական դիպլոմ,
- Պատրաստակամություն՝ մասնագիտական որակավորման ճանաչման գործընթացին մասնակցելու,
- Գերմաներենի նախնական իմացություն A1-B1 (լեզվի ուսուցումը կապահովվի),
- Թիմային աշխատանքի, հերթափոխային գրաֆիկի և մասնագիտական կարգապահության կանոնների պահպանման պատրաստակամություն:
Ծանուցում դիպլոմի ճանաչման վերաբերյալ
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մինչ Գերմանիայում ձեր դիպլոմի ճանաչումը՝ դուք կարող եք աշխատել որպես խնամող բուժքույր կամ բուժքրոջ օգնական։ Մենք Ձեզ կուղեկցենք և կաջակցենք ամբողջ գործընթացի ընթացքում (աջակցություն՝ բնակարանի որոնման, ինտեգրման և կազմակերպչական հարցերում):
Լրացուցիչ տեղեկություններ
Մանրամասն տեղեկությունների համար՝ դիպլոմի ճանաչման գործընթացի, բնակության, գերմաներեն լեզվի դասընթացների և այլ հաճախ տրվող հարցերի վերաբերյալ, այցելեք մեր կայք հետևյալ հղումով՝ «Հարց ու պատասխան»: https://www.c-wise.de/hy/häufig-gestellte-fragen
«c-Wise» ակադեմիան կրթական և խորհրդատվական կազմակերպություն է, որը գործում է Գերմանիայում և նպատակ ունի օգնելու օտարերկրյա մասնագետներին՝ մասնավորապես Հայաստանից, պատրաստվել եվրոպական աշխատաշուկայում մասնագիտական գործունեություն ծավալելու համար։
"c-Wise"-ի ծրագրերը նախատեսված են հետևյալ ասպարեզների մասնագետների համար՝
-
բուժքույրական գործ
-
տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ)
-
Oտար լեզուներ
-
ինժեներիա
Մեր ծրագրերը ներառում են․
-
Գերմաներենի ինտենսիվ դասընթացներ (A1–B2)
-
Խորհրդատվություն վիզայի, հարցազրույցի, աշխատանքի մշակույթի վերաբերյալ
-
Գերմանիա ժամանելուց հետո աջակցություն՝ բնակարանի փնտրման
-
դիպլոմների ճանաչման
-
բյուրոկրատական խնդիրները հաղթահարելու և ինտեգրման հարցերում