Բրենդի ներկայացուցիչ (Promoter)
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
«Արմենիա Վայն» ընկերությունը փնտրում է բրենդի ներկայացուցիչների՝ համագործակցության համար։
Պարտականություններ
- Վաճառասրահներում հաճախորդներին ներկայացնել ընկերության արտադրանքը,
- Պատասխանել հաճախորդի հարցերին,
- Խթանել վաճառքին։
Աշխատանքի առավելություններ
- Մշտական համագործակցություն,
- Պրոֆեսիոնալ թիմում աշխատելու հնարավորություն,
- Մրցունակ աշխատավարձ,
- Հավելյալ բոնուսային համակարգ վաճառքից։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝
Երկուշաբթի - ազատ
Երեքշաբթիից ուրբաթ - 15։00-21։00
Շաբաթ, կիրակի - 12։00-20։00
Բրենդի ներկայացուցիչները նախատեսվում են ստորև հասցեներում՝
1․ Կենտրոն - Տիգրան Մեծի "Երևան Սիթի" սուպերմարկետ
2․ Արաբկիր - Թբիլիսյան "Զովք" սուպերմարկետ
3․ Լոռու մարզ, ք․ Վանաձոր - "Երևան Սիթի" սուպերմարկետ
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.