
Բրենդի ներկայացուցչուհի (մարքեթինգային բաժնի օգնական)
Spark Marketing
Նկարագրություն
Spark Marketing-ը փնտրում է ներկայանալի, բարձր հաղորդակցական հմտություններով և պատասխանատու թիմակիցի, ով կկարողանա՝
- Վստահ ներկայանալ հանդիպումների ընթացքում,
- Ներկայացնել մեր ընկերությունը գործող և պոտենցիալ հաճախորդներին,
- Աջակցել թիմին կազմակերպչական և մարքեթինգային ընթացիկ աշխատանքներում։
Մեզ անհրաժեշտ է նախաձեռնող և հաղորդակցվող մասնագետ, ով սիրում է շփվել, ինքնավստահ է, արագ կողմնորոշվում է նոր միջավայրում, և պատրաստ է ներկայացնել ընկերությունը ինչպես հեռախոսային, այնպես էլ իրական հանդիպումների ժամանակ։
Եթե քեզ համար կարևոր է լինել աչքի ընկնող թիմի մի մասը, աշխատել տարբեր նորարար նախագծերի վրա և ամեն օր զարգանալ մարքեթինգային դինամիկ միջավայրում՝ ուրախ կլինենք տեսնել քեզ մեր թիմում։
Պարտականություններ
- Կազմակերպել և վարել հաղորդակցությունը գործող և պոտենցիալ հաճախորդների հետ,
- Ներկայացնել ընկերությունը և ներգրավվել նոր հաճախորդների որոնման և համագործակցության գործընթացում,
- Մասնակցել հաճախորդների հետ հանդիպումներին, ստեղծագործական բրիֆինգներին և, անհրաժեշտության դեպքում, նկարահանումներին՝ որպես Spark Marketing-ի ներկայացուցիչ,
- Իրականացնել շուկայի և մրցակիցների վերլուծություն՝ միտումների, ներգրավման ռազմավարությունների և բարելավման հնարավորությունների բացահայտման նպատակով,
- Վերահսկել կոնտենտի հրապարակման ժամանակացույցը և հետևել կատարման ընթացքին,
- Կոորդինացնել կոնտենտի ստեղծման գործընթացը՝ համագործակցելով դիզայներների, նկարահանող խմբի և այլ մասնագետների հետ,
- Աջակցել ընկերության ամենօրյա ընթացիկ աշխատանքներին և նախագծերի համակարգման հարցերում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ մարքեթինգի, բիզնեսի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան՝ պարտադիր ավարտած),
- Ցանկալի է՝ առնվազն 1 տարվա փորձ մարքեթինգային կամ ներկայացուցչական աշխատանքի ոլորտում,
- Սեռ՝ իգական (պարտադիր),
- Տարիք՝ 22+։
Պարտադիր հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ հայերենով,
- Միջին մակարդակի անգլերենի իմացություն՝ մասնագիտական հաղորդակցության և աշխատանքային նյութերի ըմբռնման համար,
- Հաճախորդների հետ շփման զարգացած հմտություններ՝ վստահելի և պրոֆեսիոնալ հարաբերություններ կառուցելու կարողություն,
- Սոցիալական մեդիա հարթակների (Facebook, Instagram, TikTok, YouTube) կիրառման և կառավարման հիմնական գիտելիքներ,
- Ժամանակի արդյունավետ կառավարում և բազմապրոցեսային աշխատանք կատարելու ունակություն,
- Բարձր պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու պատրաստակամություն,
- Ստեղծագործ մտածողություն և ուշադրություն մանրուքներին,
- Թիմային համագործակցության հմտություններ։
Ցանկալի հմտություններ
- Կոնտենտ ստեղծման փորձ (գրավոր նյութեր, սթորիներ, հրապարակումներ),
- Գովազդային համակարգերի հետ աշխատանք (Meta Ads Manager, Google Ads),
- Բազային գիտելիքներ դիզայնի կամ վիզուալ կոնտենտի պատրաստման վերաբերյալ,
- Շուկայի վերլուծության և միտումների բացահայտման ունակություն։
Հավելյալ նշումներ
Այս աշխատանքը հիանալի հնարավորություն է՝
- Շփվելու և համագործակցելու տարբեր ոլորտներում գործող ընկերությունների հետ,
- Զարգացնելու մասնագիտական հմտություններ մարքեթինգային տարբեր ուղղություններով՝ կոնտենտ, գովազդ, հաճախորդների սպասարկում և նախագծերի կառավարում,
- Աճելու Spark Marketing-ի ներսում և հիմք ստեղծելու երկարաժամկետ մարքեթինգային կարիերայի համար։
Spark Marketing կազմակերպությունը մատուցում է համալիր մարքեթինգային ծառայություններ, միավորելով նորարարական մոտեցումները, ներառյալ արհեստական բանականությունը (AI), և խորացված ռազմավարական վերլուծությունները՝ բրենդը ճիշտ դիրքավորելու համար: