Բրենդ-մենեջեր
ԼՅՈՒՔՍԷԼ
Նկարագրություն
ԼՅՈՒՔՍԷԼ խանութ-սրահն աշխատանքի է հրավիրում ակտիվ, պատասխանատու և փորձառու Բրենդ-մենեջերի, ով կապահովի հաճախորդների ակտիվ ներգրավվածությունը, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցությունը ինտերիեր-դիզայներների, ճարտարապետական ստուդիաների և ժամանակակից կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Մեր նպատակն է էլ ավելի բարձրացնել Հայաստանում մեր կողմից պաշտոնապես ներկայացված հանրահայտ բրենդերի ճանաչելիությունն ու վաճառքի ծավալները, ինչպես նաև հիմնել նոր, երկարաժամկետ գործընկերային կապեր՝ շուկային ներկայացնելով թրենդային և նորաձև լուծումներ:
Պարտականություններ
- Ներկայացնել ընկերության ապրանքատեսականին, ցուցաբերել անհատական մոտեցում և խորհրդատվություն հաճախորդներին՝ օգնելով կատարել ճիշտ ընտրություն։
- Իրականացնել ակտիվ վաճառքներ և ապահովել սահմանված պլանների հետևողական կատարումը։
- Ներգրավել նոր հաճախորդներ և ակտիվորեն ընդլայնել գործող հաճախորդների բազան։
- Կազմակերպել և վարել բանակցություններ հաճախորդների հետ, պատրաստել ու ներկայացնել գնային առաջարկներ։
- Ընդունել հաճախորդների հարցումներն ու պատվերները, ուղեկցել և վերահսկել դրանց ընթացքը՝ պատվերի ձևակերպումից մինչև ապրանքի հաջող առաքումն ու վաճառքի փակումը։
- Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր որակ՝ պահպանելով ընկերության ստանդարտները։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն:
- Աշխատանքային փորձ վաճառքի կամ բրենդի կառավարման ոլորտում։
- Լեզուների տիրապետում՝ հայերենի գրագետ խոսք և գրագրություն, ռուսերենի և անգլերենի իմացություն (բանակցությունների և նամակագրության համար)։
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Office-ի (հատկապես Excel-ի) վստահ տիրապետում և նոր ծրագրեր արագ յուրացնելու ունակություն։
- Գերազանց հաղորդակցման, ներկայացուցչական և բանակցություններ վարելու հմտություններ։
- Կազմակերպչական հմտություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու և պատասխանատվություն ստանձնելու ունակություն։
- Վերլուծական մտածողություն՝ խնդիրներին արագ լուծումներ տալու և հաշվետվություններ կազմելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00 - 18:00։
ԼՅՈՒՔՍԷԼ խանութ-սրահը հիմնվել է 2007թ-ին: Ընկերության նպատակն է ապահովել տեղական շինարարական կազմակերպությունները բարձր որակի մասնագիտական էլեկտրամոնտաժային ապրանքներով: Մենք կառուցում ենք մեր աշխատանքային հարաբերությունները և մատակարարողների, և գնորդների հետ` հիմնվելով փոխադարձ վստահության վրա: Մեր ընկերության նպատակն է բավարարել գնորդի պահանջները: ԼյուքսԷԼ խանութ սրահն ոչ միայն մատակարարում է ապրանքներ,այլ նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն և խորհդատվություն ապրանքների վերաբերյալ: