Բրենդ մենեջեր
Ardis LLC
Նկարագրություն
Կատեգորիայի մենեջերը պատասխանատու է ընկերության ապրանքային կատեգորիայի և բրենդերի ռազմավարության մշակման և իրագործման համար՝ ուղղված վաճառքների աճին, շուկայի մասնաբաժնի մեծացմանը և մատակարարների հետ արդյունավետ համագործակցության ապահովմանը։
Պարտականություններ
- Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն՝ պարզելու առկա ապրանքատեսականին և գնառաջարկները, պատրաստել շուկայական պայմանների և շուկայում ընկերության դիրքի վերաբերյալ հաշվետվություններ,
- Ստեղծել և պահպանել փոխշահավետ հարաբերություններ նոր և առկա մատակարարների և գործընկերների հետ,
- Կատարել տվյալ կատեգորիայի ապրանքատեսականու վաճառքների վերլուծություններ, պատրաստել հաշվետվություններ,
- Մշակել և իրականացնել ակցիաներ՝ վաճառքների բարձրացման նպատակով,
- Վերլուծել վաճառքների օրինաչափությունը և պլանավորել վաճառքների զարգացումը։
- Տիրապետել լոգիստիկայի գործընթացների և մատակարարման շղթայի կառավարման հիմնարար գիտելիքների, օժանդակել բեռնափոխադրումների կազմակերպմանը:
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա փորձ կատեգորիայի կառավարման, վաճառքի կամ մարքեթինգի ոլորտում,
- Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, մարքեթինգ կամ հարակից ոլորտ),
- Վերլուծական մտածողություն և տվյալների հետ աշխատելու հմտություն,
- MS Office ծրագրերի (հատկապես Excel) գերազանց իմացություն,
- Հայերեն՝ գերազանց, ռուսերեն՝ լավ, անգլերեն՝ լավ,
- Արդյունավետ բանակցելու, պլանավորման և կազմակերպչական հմտություններ,
- Թիմում աշխատելու և միաժամանակ բազմաբնույթ առաջադրանքներ իրականացնելու ունակություն։
2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:
Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։
Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով: