
Բրենդ Մենեջեր
A.M.P GROUP
Industry:
Marketing, Advertising, PR, Procurment, Import, Export
Deadline:
4/23/2023
City:
Yerevan
Employment type:
Full time
Work experience:
Mid level
Նկարագրություն
«A.M.P» ՍՊԸ-ն նոր թիմակից է փնտրում։
«AMP» ընկերությունը ներկայացնում է Carpisa, Geox և ECCO հայտնի բրենդները Հայաստանում։ Իսկ 2021 թվականին ստեղծվեց Scarpe Multibrand խանութ-սրահը, որտեղ ներկայացված են աշխարհահռչակ Pepe Jeans, Rieker, Diadora, Vagabond, Lotto բրենդների կոշիկների տեսականին։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրության և վերլուծության իրականացում
- Շուկայի թրենդերի, զարգացման ուղղությունների և բիզնես հնարավորությունների բացահայտում
- Սպառողների կարիքները բացահայտող և ոլորտին առնչվող վերլուծությունների իրականացում
- Ապրանքների ներմուծման համար արդյունավետ ռազմավարական պլանավորման մշակում և իրականացում
- Գոծընկերների հետ վստահելի հարաբերություններ ստեղծում
- Արտասահմանյան գործընկերների հետ բանակցությունների իրականացում
- Նոր գործընկերների որոնում և ներգրավում
- Ապրանքների պատվերների իրականացում
- Գործընկերների կողմից ներկայացված առաջարկների մշտապես ուսումնասիրության և վերլուծության կատարում
- Ապրանքների պահանջարկի կանխատեսումների իրականացում
- Խանութներում ապրանքների առկայության վերահսկում
- Գնաձևավորման իրականացում
- Վաճառքի հաշվետվությունների և վերլուծությունների իրականացում
- Զեղչերի և ակցիաների կազմակերպում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտներում)
- MS Office-ի գերազանց իմացություն
- Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Վերլուծական միտք
- Բանակցային հմտություններ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն