Get our free app. It won't take up space on your device

Բովանդակության մոդերատոր

LIST GROUP CJSC

Industry: Copywriting, Content writing, Mass media
Deadline: 3/6/2025
City: Yerevan
Employment type: Full Time

Նկարագրություն

Հայաստանի էլեկտրոնային առուվաճառքի ամենամեծ և ամենահայտնի հարթակը՝ List. am-ը, փնտրում է բովանդակության մոդերատորների՝ համալրելու իր թիմը։ Լիստը շարունակում է իրագործել իր առաքելությունը՝ լինել ապահով, արդյունավետ, թափանցիկ և հասանելի՝ «Ամեն ինչ մեկ վայրում» հարթակ։ Այն յուրաքանչյուր օր օգնում է իր անհամար օգտատերերին գտնել և վաճառել ապրանքներ, ծառայություններ, անշարժ գույք, աշխատանք՝ հնարավորություն ընձեռելով բարելավել բոլորիս ամենօրյա կենցաղը։
Եթե դուք ջերմեռանդ, պատասխանատու անձնավորություն եք, ուշադիր եք մանրուքներին, և սիրում եք աշխատել թիմում, ապա այս աշխատանքը հենց ձեզ համար է։ Միանալով մեզ որպես բովանդակության մոդերատոր՝ դուք կդառնաք մեծ առաքելության կարևորագույն մասնիկներից մեկը։

Պարտականություններ

  • Արդյունավետորեն համակարգել օգտատերերի կողմից ներկայացված հայտերը,
  • Ուսումնասիրել օգտատիրոջ գործելաոճը, և որոշումներ կայացնել այդ տվյալների հիման վրա,
  • Համոզվել, որ բովանդակությունը համապատասխանում է կայքի կանոնակարգերին, և օրինական է,
  • Աշխատել թիմում՝ նպաստելով համագործակցային միջավայրի զարգացմանը

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
  • Վերլուծական հմտություններ,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Հաղորդակցության և շփման հմտություններ,
  • Ինքնուրույն կողմնորոշվելու և սեղմ ժամկետներում ու լարված իրավիճակներում աշխատելու ունակություն
Company օverview
address
Number of employees
16-50
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Personal accident, death, illness insurance
Personal accident, death, illness insurance
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media