«Բնական Ա» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ՊԱՀԵՍՏԱՊԵՏ-ի
ՋԻ ԷՅ ԹՐԵՅԴԻՆԳ ՍՊԸ
📌 Աշխատանքային պարտականություններ
1. Պահեստ մուտքագրվող ապրանքների ընդունման և հաշվառման գործընթացի կազմակերպում։
2. Պահեստում առկա ապրանքների քանակի հաշվարկ և ստուգում։
3. Պատվերների հավաքում և նախապատրաստում։
4. Ապրանքների անվտանգ բեռնման և բեռնաթափման կազմակերպում։
5. Պահեստում ապրանքների պատշաճ դասավորության և մաքրության ապահովում։
6. Ապրանքների տեսակների ճանաչում և պիտանելիության ժամկետների վերահսկում։
7. Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
📌 Պահանջվող որակավորումներ
1. Արագաշարժություն և աշխատասիրություն։
2. Հաշվարկներ կատարելու ունակություն։
3. Պատասխանատվության բարձր զգացում և պարտաճանաչություն։
4. Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
🕘 Աշխատանքային գրաֆիկ
Երկուշաբթի – Շաբաթ ՝ 09:00–19:00
ՋԻԷՅ ԹՐԵՅԴԻՆԳ Ընկերությունը Հիմնվել է 2018 թվականին։ Ընկերությունը հիմնադրման օրվանից զբաղվում է Սննդային Հումքերի, Պարաֆարմացիոն ապրանքների, Մանկական սննդի և այլ ոլորտների ապրանքների ներմուծմամբ և վաճառքով։ Մեր ապրանքատեսականիները ցուցադրված են Հայաստանի բոլոր վաճառակետերում։
Բնականա Ընկերությունը 2021 թվականին հիմնել է արտադրամաս՝ հագեցված բարձր տեխնոլոգիական և թվային սարքավորումներով։ Այստեղ արտադրվում է ավելի քան 30 անուն ապրանքատեսակ։ Մեր ապրանքատեսակները արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։ Արտադրության հիմնական ոլորտներն են՝ սնեկներ, չիպսեր, չորահացեր, համեմունքներ և այլն։ Բնականա Ընկերության ապրանքատեսականին առանձնանում է իր բարձր որակով և գնային ճիշտ քաղաքականությամբ։