Բժշկական սարքավորումների ինժեներ
AnnArka
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում բժշկական սարքավորումների տեխնիկական սպասարկման ինժեների։
Ընկերությունը հանդիսանում է բժշկական սարքավորումների ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկը և ապահովում է աշխատակցի լիարժեք ուսուցում, մասնագիտական աճ և արտասահմանյան վերապատրաստումներ։
Պարտականություններ
- Սարքավորումների տեղադրում, գործարկում և տեխնիկական աջակցություն,
- Սարքավորումների անսարքությունների հայտնաբերում, ախտորոշում և վերանորոգում,
- Հաճախորդների և աշխատակիցների հրահանգավորում՝ սարքավորումների ճիշտ և անվտանգ
շահագործման վերաբերյալ, - Սարքավորումների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կամ ինժեներական կրթություն,
- Դիտարկվում են նաև սկսնակ մասնագետներ,
- Տեխնիկական սարքավորումների հետ աշխատելու փորձը ցանկալի է,
- Անգլերեն և ռուսերեն լեզուներով տեխնիկական տեղեկատվություն ուսումնասիրելու և կիրառելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
Մենք առաջարկում ենք
- Մրցակցային աշխատավարձ /կախված հմտություններից և փորձից/
- Շարունակական ուսուցում և հմտությունների զարգացում
- Աշխատանք կայուն և աճող ոլորտում
- Դինամիկ և մոտիվացնող թիմային միջավայր
- Լրացուցիչ վարձատրվող ազատ օրեր
- Վերապատրաստումներ արտասահմանում
Աշխատանքային գրաֆկ՝ երկ․-ուրբ․՝ 10։00-18։00, շաբ․՝ 10։00-16։00
«Աննարկա» ընկերությունը բժշկական սարքավորումների ոլորտում բազմամյա փորձ ունեցող և առաջատար կազմակերպություններից մեկն է