Բժշկական սարքավորումների ինժեներ
ELDEX CJSC
Նկարագրություն
Էլդեքս ստոմատոլոգիական սարքավորումների, նյութերի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունը, հանդիսանալով ստոմատոլոգիական սարքավորումների համաշխարհային առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում, աշխատանքի է հրավիրում բժշկական սարքավորումների տեղադրում, սպասարկում և վերանորոգում իրականացնող ինժեների:
Պարտականություններ
- Ստոմատոլոգիական սարքավորումների տեղադրում, գործարկում բժշկական հաստատություններում,
- Սարքավորումների երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում,
- Ստոմատոլոգիական սարքավորումների պլանային սպասարկում, սարքավորումների հետ աշխատող բժշկական անձնակազմի վերապատրաստում,
- Տարբեր մասնագիտական վերապատրաստումների մասնակցություն,
- Սարքավորումների վերանորոգում և տեխնիկական սպասարկում,
- Սարքավորումների օգտագործողների աջակցություն, ինչպես նաև հեռակա,
- Սարքավորումների տեղադրում և օգտագործողների ուսուցանում։
Պահանջներ
- Ինժեների բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 1 տարի աշխատանքային փորձ,
- Էլեկտրոնիկայի, որոշակի սխեմաների հետ աշխատելու կարողություն,
- Գործուղումների պատրաստակամություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Անգլերենի և ռուսերենի որոշակի իմացությունը։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։30-18։00, շաբաթ՝ 09։30-14։00։
Վճարովի փորձաշրջան։
Դիմելու կարգը
Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել ռեզյումեները։
ԷԼԴԵՔՍ ՓԲԸ-ն Հայաստանյան շուկայում ավելի քան 25 տարի զբաղվում է ստոմատոլոգիական նյութերի, գործիքների և սարքավորումների ներմուծումով և վաճառքով: Հանդիսանում ենք ոլորտի համաշխարհային առաջատար արտադրող ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում: