Բժշկական սարքավորումների ինժեներ
VR Medical
Նկարագրություն
<< Վի Առ Մեդիքալ>> Ընկերությունը, հանդիսանալով բժշկական սարքավորումների համաշխարհային առաջատար արտադրողների պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչն ու դիստրիբյուտորը Հայաստանի Հանրապետությունում, աշխատանքի է հրավիրում բժշկական սարքավորումների տեղադրում, սպասարկում և վերանորոգում իրականացնող ինժեների: Միանալով մեր թիմին Ձեզ բացառիկ հնարավորություն կընձեռնվի մասնակցել տարբեր մասնագիտական վերապատարատումների։
Պարտականություններ
- Բժշկական սարքավորումների տեղադրում, կարգաբերում, գործարկում բժշկական հաստատություններում,
- Բուժսարքավորումների ընթացիկ երաշխքային և ետերաշխիքային սպասարկում,
- Բուժսարքավորումների շահագործման հետ կապված աշխատանքների ամբողջ շրջանակի կառավարում,
- Բժշկական սարքավորումների պլանային սպասարկում, սարքավորումների հետ աշխատող բժշկական անձնակազմի վերապատրաստում,
- Բժշկական սարքավորումների ներկա վիճակի վերլուծություն, սարքավորումների անվտանգ և արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ դրա հիմնական պարամետրերի վերահսկում, թերությունների բացահայտում և դրանց վերացմանն ուղղված միջոցառումների մշակում,
- Մասնակցություն մասնագիտացված բուժսարքավորումների ձեռքբերման տեխնիկական բնութագրերի ուսումնասիրմանը, համապատասխան սարքավորման փնտրման գործընթացին,
- Սարքավորումների նախավաճառքային պատրաստում (ավտոմատ և կիսաավտոմատ ՊՇՌ, ԻՖԱ),
- Սարքավորումների տեղադրում և օգտագործողների ուսուցանում,
- Սարքավորումների վերանորոգում և տեխնիկական սպասարկում (երաշխիքային և ետերաշխիքային),
- Սարքավորումների, մեթոդաբանության և հատուկ ծրագրային ապահովման կարգավորում,
- Սարքավորումների օգտագործողների հետ փոխազդեցություն E-mail, WhatsApp, Viber և այլ տարբերակներով,
- Սարքավորումների օգտագործողների աջակցություն, ինչպես նաև հեռակա,
- Կատարված աշխատանքների հաշվետվությունների ժամանակին լրացում (ակտեր, տեխնիկական եզրակացություն, CRM),
- Աշխատանքի անվտանգության կաննոների պահպանում, կախված կատարվող աշխատանքներից,
- Պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Ինժեների բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 1 տարի ոլորտում աշխատանքային փորձ,
- Էլեկտրոնիկայի, որոշակի սխեմաների հետ աշխատելու կարողություն,
- Գործուղումների պատրաստակամություն,
- Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն։
VR Medical ընկերությունը զբաղվում է բժշկական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով, ինչպես նաև բժշկական սարքավորումների տեխսպասարկումով և վերանորոգմամբ: