Get our free app. It won't take up space on your device

Բժշկական ներկայացուցիր

Pharm Etalon Plus LLC / Sandoz

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Medical, Health
Deadline:
10/19/2026

Մենք փնտրում ենք Բժշկական Ներկայացուցչի, ով կմիանա առաջատար միջազգային բրենդի թիմին և կնպաստի դեղամիջոցների արդյունավետ առաջխաղացմանը շուկայում։
Մենք առաջարկում ենք երկարաժամկետ համագործակցություն, որը հիմնված է վստահության, արդյունքի և մասնագիտական աճի վրա։

Քո դերը

Դու կլինես մեր բրենդի դեմքը՝ բժիշկների, դեղատների և բժշկական հաստատությունների հետ աշխատելիս։
Քո հիմնական առաքելությունն է՝ ապահովել դեղամիջոցների արդյունավետ առաջխաղացումը շուկայում։

Ինչո՞վ կզբաղվես

  • Պլանավորել և իրականացնել կանոնավոր այցեր բժիշկների, դեղատների և բժշկական հաստատությունների
  • Կանոնավոր աշխատել դեղատների և բժշկական հաստատությունների հետ
  • Մասնակցել և կազմակերպել մասնագիտական հանդիպումներ, սեմինարներ
  • Վստահ և գրագետ արձագանքել բժիշկների հարցերին
  • Կառավարել հաճախորդների բազան (CRM կամ ներքին համակարգ)
  • Մշտադիտարկել մրցակիցների ակտիվությունը շուկայում
  • Ներկայացնել պարզ և հասկանալի հաշվետվություններ

Ո՞վ է մեզ պետք

  • Բարձրագույն դեղագիտական կամ բժշկական կրթությամբ
  • Ցանկալի է փորձ բժշկական ներկայացուցչի դերում
  • Ուժեղ հաղորդակցման և բանակցային հմտություններով
  • Ինքնուրույն աշխատելու և ժամանակը արդյունավետ կառավարելու կարողությամբ
  • Արդյունքներին կողմնորոշված և մասնագիտական աճի մոտիվացիայով
  • Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն

Ի՞նչ ենք առաջարկում

✔ Կայուն աշխատանք ուժեղ բրենդի հետ
✔ Բարձր և մրցունակ եկամուտ + բոնուսային համակարգ
✔ Ճանապարհային ծախսերի փոխհատուցում
✔ Բժշկական ապահովագրություն
✔ Հեռախոսային փաթեթ
✔ Տարվա ընթացքում հանգստյան օրեր ընկերության հաշվին
✔ Մոտիվացիոն ծրագրերի մասնակցություն
✔ Շարունակական ուսուցումներ արտերկրից հրավիրված մասնագետների կողմից

Եթե դու ամբիցիոզ ես, սիրում ես սովորել և աճել՝ միացիր Sandoz բրենդի թիմին։

Դիմիր և եկ աշխատենք արդյունքի համար, ոչ թե պարզապես ժամերի։

Company օverview
address
Number of employees
1-15

Ֆարմ Էտալոն ընկերությունը հանդիսանում է SANDOZ միջազգային դեղագործական ընկերության միակ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության գլխավոր առաքելությունն է փոխանցել առողջապահական բնագավառի մասնագետներին հուսալի և պրոֆեսիոնալ տեղեկատվություն դեղամիջոցների վերաբերյալ:

Մեր նպատակն է բարելավել կյանքի որակը Հայաստանում՝ ապահովելով արդյունավետ և ժամանակակից դեղամիջոցների հասանելիություն։ Մենք հանդիսանում ենք հուսալի օղակ՝ համաշխարհային դեղարտադրողների և Հայաստանի առողջապահական համակարգի միջև։

Ընկերությունը հետևողական է ամբողջ գործընթացին՝ սկսած դեղերի գրանցումից և մատակարարումից մինչև առաջխաղացում և մասնագիտական խորհրդատվություն՝ ցուցաբերելով բարձր պատասխանատվություն յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media