Get our free app. It won't take up space on your device

Բժշկական ներկայացուցիչ (վաճառքի մենեջեր) ք․ Երևան

GAVA GROUP LLC

Location: Yerevan
Salary:
Monthly starting from 300,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
11/21/2025

Նկարագրություն

Գավա Գրուպ հրավիրում է աշխատանքի շուկայի զարգացման պատասխանատուների՝ արական և իգական սեռի։

Մենք փնտրում ենք ակտիվ, հաղորդակցվող և նպատակասլաց մասնագետների, ովքեր կզբաղվեն նոր հաճախորդների ներգրավմամբ և պատվերների հավաքագրմամբ՝ աշխատելով տարածքներում։

Աշխատանքը ք․ Երևանում է։

Սեփական տրանսպորտի առկայությունը կդիտվի որպես առավելություն, սակայն պարտադիր չէ։

Պարտականություններ

  • Ներկայացնել ընկերության ապրանքները բժշկական հաստատություններում, ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, խանութներում և դեղատներում,
  • Շրջել տարբեր տարածքներով և հավաքագրել պատվերներ,
  • Ներգրավել նոր հաճախորդների և պահպանել կապ գործող գործընկերների հետ,
  • Ապահովել վաճառքների և տարածքային աճ,
  • Կազմակերպել ապրանքային ներկայացումներ, հանդիպումներ և պրեզենտացիաներ,
  • Հավաքել շուկայի վերաբերյալ տվյալներ և փոխանցել ղեկավարությանը։

Պահանջներ

  • Վաճառքների կամ բիզնեսի զարգացման ոլորտում առնվազն 1 տարվա փորձ,
  • Հաղորդակցվելու հմտություն, պատասխանատվության զգացում,
  • Պատրաստակամություն գործուղումների,
  • Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և արդյունքի վրա կենտրոնացում։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձ և բոնուսներ

  • Հիմնական ֆիքսված աշխատավարձ՝ 200 000 դրամ,
  • Վաճառքի պլանի կատարման դեպքում՝ +50 000 – 300 000 և ավելին դրամ բոնուս,
  • Բարձր վաճառքների դեպքում ընդհանուր եկամուտը կարող է հասնել 300 000 – 500 000 դրամի և ավելին։

Բոնուսներ և առավելություններ

  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Նվերներ աշխատակիցներին,
  • Մինչև 10% զեղչ ընկերության ապրանքների վրա,
  • Ընկերական և առողջ աշխատանքային մթնոլորտ։

Գրաֆիկ

  • 6-օրյա աշխատանքային շաբաթ։

Company օverview
address
Address
Yerevan, Vardan Ajemyan Street, 223
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 335 44005

"ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։

Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։

Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:

Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝

Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,

GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,

Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,

SONY, Vajda Papír, Supermax և այլն։

 

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Preferential financial services
Preferential financial services
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media