
Բժշկական ներկայացուցիչ / Վաճառքի մենեջեր (Երևան կամ մարզեր)
GAVA GROUP LLC
Նկարագրություն
Գավա Գրուպը հրավիրում է աշխատանքի մենեջերների՝ արական և իգական սեռի բժշկական հաստատություններում, ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, խանութներում և դեղատներում ապրանքները ներկայացնելու համար։
Տարածք՝ Երևանի վարչական շրջաններ կամ մարզեր։
Սեփական մեքենայի առկայությունը պարտադիր չէ Երևանի տարածքում աշխատելու համար։
Մարզերում մեքենայի առկայությունը պարտադիր է։
Պարտականություններ
- Հաճախորդների հետ բանակցությունների վարում,
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Կատարել ամենօրյա այցեր բժշկական հաստատություններ, դեղատներ՝ ապրանքների մասին տեղեկություններ ներկայացնելու, արտադրանքի վաճառքը խթանելու նպատակով,
- Բժշկական ապրանքների առավելությունների ներկայացում` բուժաշխատողների ուսուցանում,
- Իրականցնել պրեզենտացիաներ ներկայացվող ապրանքների մասին,
- Շուկայի, հաճախորդների կարիքների վերլուծություն,
- Կլոր սեղանների և պրեզենտացիաների կազմակերպում և վարում,
- Իրականացնել աշխատանքների պլանավորում և կազմել հաշվետվություններ,
- Շուկայից տվյալների հավաքագրում, տրամադրում, առաջարկների գեներացում։
Պահանջներ
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն,
- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Տեղեկատվական նյութերի հետ աշխատելու ունակություն,
- Սովորելու ունակություն, կրթական մակարդակը բարելավելու ձգտում,
- Ժամանակակից մարկետինգային մոտեցումների տիրապետում,
- Գործուղումների պատրաստակամություն։
Բենեֆիտներ
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Նվերներ աշխատակիցներին,
- Բոնուսային համակարգ,
- Առկա ապրանքատեսականու համար մինչև 10% զեղչի տրամադրում,
- Առողջ աշխատանքային մթնոլորտ։
Հավելյալ նշումներ
Կդիտարկվեն սեփական մեքենա ունեցող, նաև չունեցող թեկնածուները։
Աշխատանքային գրաֆիկը՝ 6-օրյա։
GAVA GROUP "ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։
Մեր ընկերության հիմնական նպատակն է շուկա ներմուծել միայն բարձր որակի, միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնոլոգիաներով և հումքով պատրաստված արտադրանք:
Գավան միևնույն ժամանակ հանդես է գալիս ամենացածր արժեքներով ՀՀ․ -ում և հասանելի է բոլորին։ Իսկ առաքման ծառայության բարձր մակարդակն ավելի է հեշտացնում հաճախորդների հոգսը։