Get our free app. It won't take up space on your device

Բժշկական ներկայացուցիչ՝ դերմատոկոսմետիկ պրոդուկտների բաժնում

ASTERIA

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Medical, Health
Deadline:
10/17/2026

Նկարագրություն

«ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Բժշկական ներկայացուցիչ՝ դերմատոկոսմետիկ պրոդուկտների բաժնում

Պարտականություններ

  • Անհատական այցերի իրականացում, լիարժեք և ճշգրիտ տեղեկատվության տրամադրում դերմատոկոսմետիկ միջոցների, կիրառման եղանակների և սխեմաների վերաբերյալ,
  • Համագործակցություն մաշկաբանների, մաշկաբան-կոսմետոլոգների, կոսմետոլոգիական կենտրոնների, սրահների և խանութների, SPA կենտրոնների, դեղատների հետ,
  • Շուկայի մասին լիարժեք տեղեկատվության հավաքագրում, մրցակիցների ուսումնասիրություն, արտադրանքի թիրախային լսարանի և թիրախային շուկայի բացահայտում,
  • Շուկայում դերմատոկոսմետիկ միջոցների դիրքերի ամրապնդում և ապրանքանիշերի զարգացում,
  • Ընկերության արտադրանքի վաճառքի խթանում,
  • Մասնագիտական հանդիպումների կազմակերպում և որակավորման դասընթացների մասնակցություն (սեմինարներ, թրեյնինգներ և այլն),
  • Համագործակցող գործընկերների հետ վարել կոմերցիոն համագործակցությունների շղթա,
  • Շուկայում նոր գործընկերների բացահայտում և ձեռքբերում,
  • Վաճառքների աճի խթանում, Ամրապնդել կազմակերպության դերը շուկայում՝ ապահովելով ուժեղ մրցակցային դիրք,
  • Աշխատանքի պլանավորում և հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին և/կամ կազմակեպության ղեկավարությանը։

Պահանջներ

  • Բարձրագույն դեղագիտական կամ բժշկական կրթություն,
  • MS Office ծրագրի գերազանց իմացություն,
  • Անհատական այցերի իրականացում մասնագետներին,
  • Թիմում աշխատելու կարողություն, արդյունքին ուղղվածություն,
  • Զարգացած հաղորդակցման և բանակցությունների հմտություններ։

Company օverview
address
Address
Նաիրր Զարյան 72/3
address
Number of employees
51-150

«ԱՍՏԵՐԻԱ» դեղագործական ընկերությունը 2000 թվականից սկսած զբաղվում է դեղագործական և հարդեղագործական ապրանքների ներկրմամբ և վաճառքով։ Բացի այդ, Աստերիան մատուցում է դեղազգոնության, դեղերի պետական գրանցման, կենսաբանական ակտիվ սննդային հավելումների գրանցման, օծանելիքակոսմետիկական արտադրանքի գրանցման, դեղամիջոցների և հարդեղագործական ապրանքների մարքետինգային և առաջխաղացման ծառայություններ։

2011 թվականից գործում է Աստերիա դեղատնային ցանցը, որը ևս մեկ քայլ մոտեցնում է մեզ դեպի մեր հաճախորդը։ Ներկայումս Աստերիա դեղատնային ցանցը ընդգրկում է 25 մասնաճյուղ: Մեզ հետ աշխատում են շուրջ 140 մասնագետներ։

Աստերիան առաջինն է հայաստանյան դեղագործական շուկայում, որի պատվերով արտադրվում են դեղեր Հարավային Կորեայում և եվրոպական որոշ երկրներում, և արտադրված դեղերը բրենդավորվում են Աստերիա ապրանքանիշով:

Աստերիան հանդիսանում է Նովարտիս Ֆարմայի, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական ու հարավկորեական կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Աստերիան համարվում է Հայաստանում առաջատար ընկերություն հակաբիոտիկների ոլորտում:
Աստերիան ընդգրկված է հայաստանյան խոշոր հարկ վճարողների ցանկում երկար տարիներ:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media