Բժշկական ներկայացուցիչ
MEDAMIX LLC
Նկարագրություն
«ՄԵԴԱՄԻՔՍ» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի բժշկական ներկայացուցչի։
Եթե դուք ունեք դեղագործական շուկայում աշխատանքային փորձ, կարողանում եք կառուցել վստահելի մասնագիտական հարաբերություններ և ձեր աշխատանքը գնահատում եք իրական արդյունքներով, ապա մենք սպասում ենք ձեզ մեր թիմում։
«Մեդամիքս» ՍՊԸ-ն փնտրում է նախաձեռնող, նպատակասլաց և արդյունքակենտրոն բժշկական ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են նպաստել ընկերության արտադրանքի առաջխաղացմանը, վաճառքների աճին և շուկայում ընկերության դիրքերի ամրապնդմանը։
Ձեր հիմնական պարտականությունները
- Ընկերության արտադրանքի մասնագիտական ներկայացում բժիշկներին, դեղագետներին և դեղագործներին։
- Այցելությունների արդյունավետ պլանավորում և իրականացում՝ սահմանված տարածքում։
- Երկարաժամկետ գործնական հարաբերությունների ձևավորում և զարգացում առողջապահության ոլորտի մասնագետների հետ։
- Նոր գործընկերների և հաճախորդների ներգրավում, հաճախորդների բազայի ընդլայնում։
- Արտադրանքի վերաբերյալ պրեզենտացիաների, մասնագիտական հանդիպումների և կլոր սեղանների կազմակերպում։
- Վաճառքի պլանների իրականացում և սահմանված ցուցանիշների ապահովում։
- Շուկայի, մրցակիցների և հաճախորդների պահանջների ուսումնասիրություն։
- Աշխատանքային արդյունքների կանոնավոր վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում։
Մեր ակնկալիքները
- Բարձրագույն բժշկական կամ դեղագործական կրթություն։
- Բժշկական ներկայացուցչի աշխատանքային փորձը պարտադիր է։
- Դեղագործական շուկայի և դեղերի առաջխաղացման սկզբունքների իմացություն։
- Բժիշկների և դեղատների հետ արդյունավետ աշխատելու, բանակցություններ վարելու և համոզիչ ներկայացումներ իրականացնելու հմտություններ։
- Վաճառքի նպատակներին հասնելու և արդյունքների համար պատասխանատվություն կրելու պատրաստակամություն։
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն։
- Համակարգչային ծրագրերի՝ Word, Excel և PowerPoint-ի իմացություն։
- Կազմակերպվածություն, նախաձեռնողականություն, հաղորդակցման բարձր մշակույթ և թիմային աշխատանք։
- Անձնական ավտոմեքենայի առկայությունը ցանկալի է։
Ինչ ենք առաջարկում
- Մրցունակ վարձատրություն՝ թեկնածուի փորձին և մասնագիտական կարողություններին համապատասխան։
- Արդյունքահեն մոտեցում՝ աշխատանքի գնահատում՝ հիմնված կատարողականի և ձեռքբերումների վրա։
- Աշխատանքային կայուն միջավայր և համագործակցություն պրոֆեսիոնալ թիմի հետ։
- Մասնագիտական զարգացման և կարիերայի առաջընթացի հնարավորություն։
- Հստակ նպատակներ, պատասխանատվության շրջանակ և աշխատանքային գործընթացների կազմակերպված համակարգ։
Աշխատանքային պայմաններ
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից ուրբաթ։
- Աշխատանքային ժամեր՝ 09:00–17:00։
Դեղերի ,բժշկական պարագաների ներմուծում, վաճառքի խթանում: