Get our free app. It won't take up space on your device

Բժշկական Ներկայացուցիչ

SZ

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Not required
Industry: Sales, Business Development, Medical, Health
Deadline:
12/27/2026

Նկարագրություն

SZ Pharma ընկերությունը՝ փնտրում է Բժշկական Ներկայացուցիչ։

Պարտականություններ

  • Ատամնաբուժական նյութերի և սարքավորումների ներկայացում և վաճառք,
  • Շուկայի ուսումնասիրում,
  • Ամենօրյա և ամսական հաշվետվությունների կազմում և ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն ստոմատոլոգիական կամ բժշկական կրթություն,
  • Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
  • Պարտադիր անգլերեն լեզվի իմացություն։

Հավելյալ նշումներ

  • Ֆիքսված աշխատավարձ + վաճառքից բոնուս (%),
  • Աշխատանքային այցերի ճանապարհածախսը հոգում է Ընկերությունը,
  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն,
  • Աջակցող և համագործակցային թիմային միջավայր։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա գրաֆիկ՝ 10:00-18:00։

Company օverview
address
Address
Yerevan Grigor Hasratyan St., 13/1 Building
address
Number of employees
16-50

«Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ն հանդիսանում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական սարքավորումների ու նյութերի մատակարարման ոլորտի առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և իր գործունեության ողջ ընթացքում հետևողականորեն զարգացրել է իր մասնագիտական ներուժն ու կարողությունները՝ ապահովելով ոլորտի արդիական պահանջներին համահունչ և նորարարական լուծումներ։

Ընկերությունը համագործակցում է միջազգային հեղինակավոր արտադրողների հետ՝ ապահովելով բարձր որակի, հավաստագրված և ժամանակակից արտադրանքի լայն տեսականի։ Մեր նպատակն է նպաստել ատամնաբուժության և ատամնատեխնիկական ծառայությունների շարունակական զարգացմանը Հայաստանում՝ առաջարկելով վստահելի և նորարարական լուծումներ։

Կուտակած բազմամյա փորձը, մասնագիտական թիմը և գործընկերների վստահությունը հանդիսանում են «Էսզեթ Ֆարմա» ՍՊԸ-ի կայուն զարգացման և ոլորտում առաջատար դիրքի պահպանման հիմքը։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media