Բժշկական ներկայացուցիչ
Concern-Energomash CJSC
Նկարագրություն
Կոնցեռն-Էներգոմաշը փնտրում է բժշկական ներկայացուցիչ, ով կմիանա մեր թիմին՝ ներկայացնելով ընկերության ապրանքատեսականին դեղատներում և բժշկական հաստատություններում՝ նպաստելով Ընկերության վաճառքների աճին և ապրանքանիշի զարգացմանը։
Պարտականություններ
- Կազմակերպել և իրականացնել այցելություններ դեղատներ և բժշկական հաստատություններ՝ ապրանքատեսականու ներկայացման, վաճառքի խթանման և համագործակցության խորացման նպատակով,
- Վերահսկել դեղատներում ապրանքների առկայությունը, պահպանման ժամկետները և դասավորվածությունը,
- Պատրաստել և ներկայացնել պրեզենտացիաներ բժշկական անձնակազմին՝ արտադրանքին ծանոթացնելու և տեղեկացվածության բարձրացման նպատակով,
- Հավաքագրել կոնտակտային տվյալներ և ձևավորել բազաներ Bitrix CRM համակարգում,
- Վերահսկել դեղատան աշխատակիցների ապրանքատեսականու իմացությունը, անհրաժեշտության դեպքում իրականացնել ուսուցում,
- Ուսումնասիրել շուկան, մրցակիցների գործունեությունը և պահանջարկ ունեցող ապրանքները՝ ներկայացնելով վերլուծական հաշվետվություններ ղեկավարությանը,
- Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի ընդլայնման նպատակով և համագործակցել վաճառքի թիմի հետ,
- Մասնակցել ցուցահանդեսների (Expo)՝ ընկերության ապրանքատեսականու ներկայացման նպատակով,
- Ներկայացնել հաշվետվություններ վաճառքների ծավալների հիման վրա։
Պահանջներ
- Բարձրագույն բժշկական կամ դեղագիտական կրթություն,
- Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
- Bitrix CRM համակարգում աշխատանքի փորձ՝ առավելություն է,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց, անգլերենի լավ իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office, ինտերնետ, էլ. փոստ)` միջին մակարդակի,
- Պլանավորման, կազմակերպման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ,
- Կոնֆլիկտների և սթրեսային իրավիճակների կառավարում,
- Պատասխանատվության բարձր զգացում, նախաձեռնողականություն։
Հավելյալ նշումներ
Դրույքը՝ ամբողջ դրույք,
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00։
Մենք առաջարկում ենք՝
- Մրցակցային աշխատավարձ,
- Բժշկական ապահովագրություն,
- Մասնագիտական դասընթացներին մասնակցելու հնարավորություն,
- Կորպորատիվ սնունդ,
- Բիզնես գործուղումներ։
«Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ. սեպտեմբեր ամսին: 2005թ-ից ընկերությունը սկսել է զբաղվել բժշկական սարքավորումների ներկրմամբ: Անցած տարիների ընթացքում ընկերությունը ընդլայնելով իր գործունեության ոլորտը, սկսել է նաև զբաղվել անալիտիկ, ուսաումնական, կոսմետոլոգիական սարքավորումների ներմուծմամբ և վաճառքով: Տարիների ընթացքում մեր ընկերությունը ապացուցել է, որ հանդիսանում է հուսալի և պարտաճանաչ ներկրող: «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունն իրականացնում է բժշկական, լաբորատոր, անալիտիկ և ուսումնական սարքավորումների ներմուծման, տեղադրման, միացման աշխատանքներ, երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում, ինչպես նաև պատվիրատուի անձնակազմի համալիր ուսուցում։ Ընկերությունը համագործակցում է բժշկական և լաբորատոր սարքավորումներ արտադրող առաջատար այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ " “bioMérieux” (Ֆրանսիա), "BTL" (Մեծ Բրիտանիա), "Hamilton Medical" (Շվեյցարիա), "Roche Diagnostics" (Շվեյցարիա), "Roche Diabetes Care" (Շվեյցարիա), "Sysmex" (Ճապոնիա), "Diagnostica Stago" (Ֆրանսիա), "Agilent Technologies" (ԱՄՆ), " Dornier MedTech" (Գերմանիա) և մի շարք այլ ընկերություններ: Ընկերության անձնակազմը՝ վաճառքի մենեջերները, բժշկական ներկայացուցիչները, ինժեներները անցնում են ամենամյա վերապատրաստումներ՝ արտադրող կազմակերպություններում և ունեն համապատասխան հավաստագրում: Մեր նպատակը Մեր գործունեության հիմնական ուղղությունն է գիտահետազոտական սարքավորումների ներմուծումը ամենօրյա կլինիկական պրակտիկա,ինչը իրականանում է նորագույն սարքավորումների կիրառմամբ,դրանց համապատասխան տեխնիկական, ինտելեկտուալ և համակարգային սպասարկման ապահովմամբ: Եվ այսպիսի ուղղվածությամբ էլ մոտենում ենք մեր բոլոր պոտենցիալ գնորդներին: Մեր նվաճումները «Կոնցեռն-Էներգոմաշ» ընկերությունը 2015թ-ին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի որոշմամբ, արժանացավ «Մերկուրի» մրցանակի՝ որպես բժշկական, լաբորատոր և անալիտիկ սարքավորումներ ներմուծող առաջատար ընկերություն: