
Բժշկական ներկայացուցիչ
«Նատալի Ֆարմ» ՍՊԸ
Նկարագրություն
«Նատալի Ֆարմ Դեղատուն» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու բժշկական ներկայացուցչի:
Պարտականություններ
- Կազմակերպել հանդիպումներ բժիշկների և հիվանդանոցների բժշկական անձնակազմի, դեղագետների կամ դեղագործների հետ,
- Ապրանքատեսակների վերաբերյալ պատրաստել պրեզենտացիաներ և ներկայացնել այն բժշկական անձնակազմին,
- Կառուցել ու պահպանել դրական աշխատանքային փոխհարաբերություններ գործընկեր կազմակերպությունների անձնակազմի հետ,
- Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով,
- Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ,
- Մասնակցել նոր բրենդերի ներկայացմանն ուղղված հանդիպումներին, կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին,
- Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման նպատակով,
- Վաճառքների ծավալների հիման վրա ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
Պահանջներ
- Բարձրագույն դեղագիտական կամ դեղագործական կամ բժշկական կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բժշկական ներկայացուցիչ,
- Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
- Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության հմտություններ,
- Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
- Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
- Վարորդական իրավունքի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
- Ռուսերեն լեզվի լավ իմացություն,
- Աշխատավարձը 300.000 + բոնուսներ ըստ աշխատանքի արդյունքների,
- Աշխատանքային պարտականություններն ու պայմաններն առավել մանրամասն կքննարկվեն հարցազրույցի ժամանակ։
Խնդրում ենք ռեզյումեն ներկայացնել ռուսերեն լեզվով, կցել լուսանկար և դիմեն այն անձինք, ովքեր համապատասխանում են վերը նշված պայմաններին։
<<Նատալի Ֆարմ Դեղատուն>> ՍՊԸ-ն ներկայում խոշորագույն դեղատնային ցանց է ՀՀ-ում, որը գործում է 20․08․2019-ից, ունի խանութ-սրահ Երևանում և տարբեր մարզերում։