Get our free app. It won't take up space on your device

Բժշկական ներկայացուցիչ

Alfa-Pharm CJSC

Industry: Medical, Health
Deadline: 12/21/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior

Նկարագրություն

«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վաճառքների փորձով և ներկայացման հմտություններով բժշկական ներկայացուցչի:

Պարտականություններ

  • Կազմակերպել հանդիպումներ բժիշկների և հիվանդանոցների բժշկական անձնակազմի հետ,
  • Ապրանքատեսակների վերաբերյալ պատրաստել պրեզենտացիաներ և ներկայացնել այն բժշկական անձնակազմին,
  • Կառուցել ու պահպանել դրական աշխատանքային փոխհարաբերություններ գործընկեր կազմակերպությունների անձնակազմի հետ,
  • Մշակել ռազմավարական ծրագրեր՝ վաճառքի հնարավորությունների ընդլայնման նպատակով,
  • Իրականացնել մրցակիցների և նրանց արտադրանքի մոնիտորինգ,
  • Մասնակցել նոր բրենդերի ներկայացմանն ուղղված հանդիպումներին, կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին,
  • Համագործակցել վաճառքի թիմի հետ՝ արդյունավետ ռազմավարության մշակման և իրականացման նպատակով,
  • Վաճառքների ծավալների հիման վրա ներկայացնել համապատասխան հաշվետվություններ,
  • Մշտապես մասնակցել վերապատրաստման և որակավորման բարձրացման ծրագրերին:

Պահանջներ

  • Բարձրագույն դեղագիտական կամ բժշկական կրթություն,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես բժշկական ներկայացուցիչ,
  • Վաճառքների կազմակերպման և խթանման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Պրեզենտացիաներ պատրաստելու և կիրառելու ունակություն,
  • Ազդեցիկ ներկայացման և հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Կազմակերպչական հմտություններ՝ ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման,
  • Մարդկանց հետ տարբեր իրավիճակներում շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ,
  • Վարորդական իրավունք
  • Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն

Company օverview
address
Address
Շիրակի 1/68
address
Number of employees
501-1000
Phone
Phone
011700500

«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 27 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով: Ընկերությունն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 70 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից եւ այլն, միաժամանակ համագործակցում է նաեւ տեղական արտադրողների հետ: Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են` "Les Laboratories Servier”, "Sanofi-Aventis”, "Abbott”, "Berlin-Chemie AG”, "Novartis Consumer”, "Bayer Consumer”, "Hoffman-La Roche”, "Nycomed Austria”, "Pfizer” և այլն: Ընկերության ժամանակակից լոգիստիկ կենտրոնը սարքավորված է առաջնակարգ հոսքագծային տեխնիկայով, որը համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բաց թողնման ամենախիստ պահանջներին: Լոգիստիկ կենտրոնի բարձր թողունակությունը հնարավորություն է տալիս ժամանակին և որակյալ կազմակերպել մեր կողմից իրացվող տեսականու առաքումն ավելի քան 600 դեղատներ և 150 բուժհաստատություններ: «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է 170 դեղատներից, այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը, այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում: Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան 700 աշխատակիցներից, որոնց թվում են ընկերության ուսուցման կենտրոնում շարունակական կրթություն ստացող բարձրակարգ դեղագետները, լոգիստիկայի մասնագետները, վաճառքի մենեջերները և ղեկավար անձնակազմը: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, օգնել մայրերին ճիշտ կերակրել իրենց երեխաներին, առաջարկել բարձրորակ կոսմետիկա և օպտիկա: Starting from 1996, Alfa-Pharm has been successfully engaged in the import, wholesaling and retailing of medicines in Armenia. Company has straight delivery from leading European and American manufacturers and has positioned itself as a reliable partner of companies such as "Les Laboratories Servier”, "Sanofi-Aventis”, "Abbott”, "Berlin-Chemie AG”, "Novartis Consumer”, "Bayer Consumer”, ”Astelas”, "Actavis”, "Hoffman-La Roche”, "Nycomed Austria”, "Philco pharma”,"Pfizer”, etc.. The central distribution area of 3600 q.m. is equipped with the state-of-the-art computer controlled conveying storage system that meets all the requirements of the quality control. The storage capacity allows timely and accurate delivery of products to over 600 pharmacies and 150 other medical entitles. The own chain of "Alfa Pharm” consists of 170 pharmacies which are located in many regions of Armenia. The pharmacies are located in the cities Yerevan, Gyumri, Vanadzor, Stepanavan, Vaik, Sevan, Martuni, Abovian, Razdan, Armavir and Ararat. Alfa-Pharm employs over 700 people, including pharmacists, operators, sales staff, operations managers, and the administration. Our employees undergo continued education program in the training centre of the Company. Their day to day work is aimed at helping people of our country feel healthy, provide babies with proper food and use the right cosmetics and optics.

See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media