Բջջային կայանների և ենթակառուցվածքների սպասարկման ինժեներ
Ucom
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Ինժեներ Բջջային կայանների սպասարկման թիմում, ով իրականացնելու է ռադիոսարքերի, ալեհավաքների և հեռահաղորդակցության բնագավառին վերաբերող այլ սարքավորումների տեղակայում, սպասարկում և վերանորոգում։
Աշխատանքի պարտականություններ՝
- Ռադիոսարքերի, ալեհավաքների և ռադիո հեռահաղորդակցության բնագավառին վերաբերող այլ սարքավորումների տեղակայում բաժանորդների մոտ և բազային կայաններում
- Ռադիոկապուղիների (ռադիոկամուրջներ և կետ-կետ միացումներ) կառուցում
- Տեղակայման և սպասարկման աշխատանքների կատարում տանիքների, կայմերի, աշտարակների և հարթակների վրա
- Մալուխների, մալուխատարերի անցկացում և միացումներ
- Պարանային աշխատանքների կատարում
- Հաստատուն հոսանքի սնուցման սարքերի, ակումուլյատորների, պահարանների և այլ հարակից սարքավորումների տեղակայում
- Wi-Fi ցանցերի կառուցում
- Անհրաժեշտության դեպքում մեկնել գործուղումների ՀՀ տարածքով
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն տեխիկական ոլորտում
- Վարորդական իրավունքի առկայություն (B, C)
- Աշխատանքային փորձը կդիտվի առավելություն
- Օպտիկամանրաթելային ցանցի գերազանց իմացություն
- Բարձրության վրա աշխատելու պատրաստվածություն (մինչև 40մ․)
- Վարորդական իրավունք
- Ժամանակի ճիշտ կառավարում
- Ճկունություն տարբեր իրավիճակներում
- Սթրեսակայունություն
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։