Բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգման մասնագետ
VLV CENTRE
Նկարագրություն
VLV Centre ընկերությունը փնտրում է փորձառու և պատասխանատու Բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգման մասնագետ, ով կիրականացնի ընկերությանը և հաճախորդներին պատկանող սարքավորումների ախտորոշում, սպասարկում և վերանորոգում։ Աշխատակիցը պատասխանատու կլինի ինչպես երաշխիքային, այնպես էլ ոչ երաշխիքային սպասարկման գործընթացների համար։
Պարտականություններ
- Վերանորոգել երաշխիքային և ոչ երաշխիքային համակարգիչներ, բջջային հեռախոսներ և տպիչներ
- Սպասարկել ընկերությանը պատկանող համակարգիչները, բջջային հեռախոսներն ու տպիչները
- Իրականացնել հաճախորդների սարքավորումների ախտորոշում և տեխնիկական սպասարկում
- Կապ պահպանել պաշտոնական սերվիս կենտրոնների հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն
- Անհրաժեշտության դեպքում հաճախորդներին տրամադրել խորհրդատվություն ապրանքի շահագործման կանոնների վերաբերյալ
- Վարել տեխնիկական հաշվառում և հետևել սպասարկման ընթացքին
Պահանջներ
- Համակարգիչների, բջջային հեռախոսների և տպիչների վերանորոգման փորձ
- Տեխնիկական մտածողություն և խնդիրների արագ լուծման ունակություն
- Պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Հաղորդակցման հմտություններ և հաճախորդների հետ աշխատելու կարողություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Համապատասխան տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
- Աշխատավարձը՝ մրցակցային
- Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք
- Կայուն աշխատանքային միջավայր
- Մասնագիտական զարգացման հնարավորություն
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։