Բժիշկ
Water World
Նկարագրություն
«Ջրաշխարհ» - ում աշխատանքի է հրավիրվում բժիշկ-թերապևտ, կամ սպորտային բժիշկ։
Պարտականություններ
- Ցուցաբերել առաջին բուժօգնություն /արյունահոսությունների դադարեցում, վերքերի մշակում, օգնության ցուցաբերում ջրահեղձության և այլ դեպքերում /անհրաժեշտության դեպքում կազմակերպել տարածքից տուժածներին հիվանդանոց տեղափոխման գործընթացը։
- Հաճախորդներին ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և բարեկիրթ վերաբերմունք։
- Պատասխանատու է բուժկետում առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքի և սարքավորումների մշտական ապահովման համար։
- Հակասանիտարական իրավիճակի վերահսկողություն, վարակների տարածման դեպքերի կանխում։
Պահանջներ
- Պարտադիր բարձրագույն մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ , որպես բժիշկ – թերապևտ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ օր ու մեջ, 10.00-22.00։
Երևանի ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: Ջրաշխարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: