Get our free app. It won't take up space on your device

Բիզնեսի զարգացման մասնագետ

«Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ

Location: Arabkir, Yerevan
Salary:
Monthly 200,000-400,000 ֏
Employment type: Full Time, Flexible
Work experience: Senior
Industry: Sales, Business Development
Open to international applicants
For individuals with accessibility needs
Deadline:
11/24/2025

Նկարագրություն

Ընկերությունը փնտրում է փորձառու և նախաձեռնող մասնագետ, որը կզբաղվի արտաքին տնտեսական գործունեության կազմակերպմամբ, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և առևտրային գործընթացների իրականացմամբ։

Պարտականություններ

  • Ընկերության արտաքին տնտեսական գործունեության կազմակերպում (ներմուծում, արտահանում, պայմանագրեր),
  • Բանակցությունների վարում օտարերկրյա գործընկերների և մատակարարների հետ,
  • Արտաքին առևտրային պայմանագրերի նախապատրաստում, համաձայնեցում և կատարողականի վերահսկում,
  • Մատակարարումների լոգիստիկայի կազմակերպում և փոխադրող ընկերությունների հետ համագործակցություն,
  • Առևտրային առաջարկների պատրաստում, գների և մարժայի հաշվարկ,
  • Շուկայի, գների և պահանջարկի վերլուծություն,
  • Գործընկերների պարտավորությունների և մատակարարումների ժամկետների վերահսկում,
  • Վաճառքների, կանխատեսումների և արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում,
  • Գործարար նամակագրության վարում անգլերենով։

Պահանջներ

Կրթություն

  • Բարձրագույն կրթություն (լոգիստիկա, տնտեսագիտություն, մենեջմենթ),
  • Ցանկալի է տեխնիկական կրթություն։

Աշխատանքային փորձ

  • 3–5 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում։

Արտաքին տնտեսական գործունեության և նորմատիվ բազայի իմացություն

  • Ինկոտերմս (Incoterms),
  • Պայմանագրերի պատրաստում և վերլուծություն,
  • Սերտիֆիկացման գործընթացների իմացություն։

Բանակցությունների հմտություններ

  • Բանակցությունների վարում տարբեր մակարդակներում,
  • Գործարար նամակագրության կազմում և վարում։

Օտար լեզուների իմացություն

  • Անգլերեն՝ պարտադիր (Upper-Intermediate+),
  • Ռուսերեն՝ ցանկալի։

Կազմակերպվածություն

  • Պլանավորման և ժամկետների պահպանման կարողություն,
  • Փաստաթղթերի կառավարման և համակարգման հմտություններ։

Սթրեսակայունություն

  • Աշխատելու ունակություն ճնշման տակ,
  • Հարմարվողականություն տարբեր ժամային գոտիների և ֆորս-մաժորների պայմաններում։

Առևտրային մտածողություն

  • Գների ձևավորման և մարժայի հաշվարկի ըմբռնում,
  • Շուկայի և մրցակցության վերլուծության հմտություն։

Օֆիսային ծրագրերի իմացություն

  • Համոզված տիրապետում Excel, Word և այլ օֆիսային գործիքների։

Վերլուծության և հաշվետվության հմտություններ

  • Պահանջարկի և վաճառքների վերլուծություն,
  • Կանխատեսումների և հաշվետվությունների կազմում։

Հավելյալ նշումներ

💼 Աշխատանքի պայմաններ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 18:00, շաբաթ՝ 10:00 – 15:00, ընդմիջում՝ 13:00 – 14:00։

Company օverview
address
Address
ՀՀ, ք․ Երևան, Վ․ Համբարձումյան 1/2
address
Number of employees
1-15

«Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության բնույթը կոմերցիոն է՝ իրականացնում է մասնագիտական ապրանքների ներմուծում և վաճառք: «Մեյդ Թու Մեյք» ընկերությունը համագործակցում է ՀՀ-ում արտադրության, արդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության, առևտրի ոլորտի կազմակերպությունների, պետական մարմինների և անհատ ձեռներեցների հետ: Մեր կողմից առաջարկվող ապրանքները ապահովում են աշխատանքի որակի բարելավում և աշխատանքային պայմանների անվտանգություն: Մեր ապրանքների բարձր որակը և  հուսալիությունը ամրագրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սերտիֆիկացնող կառույցների կողմից:

Մենք հանդիսանում ենք  համաշխարհային համբավ վայելող  ապրանքանիշների ներմուծող կազմակերպություն, որոնց արտադրանքը տարիներ շարունակ հայտնի է եղել ու շարունակում է լինել՝ որպես առաջին արձագանքողը շուկայում ձևավորվող պահանջմունքներին և չլուծված խնդիրներին, գերակա դիրք է վայելում բարձր որակ և արդյունավետություն ներկայացնող արտադրանքների շարքում:

«Մեյդ Թու Մեյք»  ընկերության կարգախոսն է  «նորարարական լուծումներ ձեր խնդիրներին», որը նշանակում է՝ գիտատեխնիկական առաջընթացը,  մարդկանց փոփոխվող պահանջմունքները, համաշխարհային շուկայում մրցակցության սրընթաց զարգացումը մեզ ստիպում են միշտ մեկ քայլ առաջ մտածել և սպառողին առաջարկել միայն լավագույնը:

«Մեյդ Թու Մեյք» ընկերությունը հանդիսանում է պաշտոնական ներկայացուցիչ  ամերիկյան 3M, DuPont, ֆրանսիական Coverguard, իտալական OECE, ռուսական РАТ ապրանքանիշերի:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media