
Բիզնեսի զարգացման գծով մենեջեր
C and F Co LLC
Նկարագրություն
HENKEL հայտնի ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում փնտրում է ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԾՈՎ ՄԵՆԵՋԵՐ՝ բարձր աշխատավարձով
Պարտականություններ
- Ապրանքատեսականու վաճառքի կառավարում ամբողջ Հայաստանում
- Մրցակցային միջավայրի ուսումնասիրություն
- Մասնակցություն մարքեթինգային միջոցառումների պլանավորմանը
- Մարքեթինգային պլանի շարունակական մոնիթորինգի իրականացում
- Գնային քաղաքականության, վաճառքի պայմանների և զեղչային քաղաքականության մշակում.
- Ապրանքանիշի հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում
- Հաստիքից բխող այլ պարտականություններ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի ոլորտում)
- Փորձ ղեկավարման ոլորտում
- Ռուսերեն (գերազանց) և անգլերեն լեզուների իմացություն․
- Microsoft Office-ի իմացություն՝ բարձր մակարդակով։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09:00-18:00:
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: