
Բիզնես վարկավորման վարչության առաջատար մասնագետ
UNIBANK OJSC
Նկարագրություն
Յունիբանկ ԲԲԸ- ը փնտրում է Բիզնես վարկավորման վարչության առաջատար մասնագետ՝ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Կորպորատիվ և ՓՄՁ վարկառուների վարկային ռիսկի գնահատում, վարկային հայտի գծով եզրակացության կազմում,
- Բիզնես վարկերի փաթեթի ամբողջականության ստուգում,
- Վարկային հայտերի հաստատման և գործող վարկերի պայմանների փոփոխման գործընթացի իրականացում,
- Վարկերի վերադարձելիությանը ուղված աշխատանքներ` այդ թվում վերանայման հայտերի դիտարկում,
- Բիզնես վարկավորման վարչության պետի և Վարկավորման դեպարտամենտի տնօրենի ընթացիկ հանձնարարականների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում,
- Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց),
- Ռուսերեն լեզվի տիրապետում (լավ),
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office), LS համակարգից օգտվելու փորձը կդիտվի որպես լրացուցիչ առավելություն,
- Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, վերլուծելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն, սեղմ ժամկետներում հանձնարարականների կատարման պատրաստակամություն:
Հավելյալ նշումներ
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)՝ պարտադիր նշելով պաշտոնը, որին հավակնում են:
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի
Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: