
Բիզնես կենտրոնի տնօրեն
SAS GROUP
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում վարձակալությամբ տրվող տարածքների համակարգման բիզնես կենտրոնի տնօրենի՝ իգական սեռի:
Պարտականություններ
- Համակարգել վարձակալների հետ կոմունիկացիան,
- Իրականացնել և կազմակերպել գրասենյակային տարածքների վարձակալություն,
- Վարել բանակցություններ հաճախորդների հետ վարձակալության պայմանների վերաբերյալ,
- Հավաքագրել և վերլուծել տվյալները, որպեսզի որոշվի հաճախորդի պահանջմունքները, կազմել կոմերցիոն առաջարկներ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն, անգլերենը կդիտարկվի որպես առավելություն,
- Գրագետ բանակցությունների վարելու հմտություներ։
Հավելյալ նշումներ
- Իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
- Որոշումներ կայացնելու և օպտիմալ լուծումներ առաջարկելու հմտություններ,
- Տրամադրում ենք նաև կորպորատիվ փաթեթներ՝ (Բժշկական Ապահովագրություն, Մուլտի Վելնեսի և Գրանտ Սպորտ ակումբների փաթեթներ),
- Բարձր մրցակցային աշխատավարձ։
Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:
ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:
Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:
Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն: