Bitrix24 ներդրման խորհրդատու (ոչ ծրագրավորող)
TML CONSULTING LLC
Նկարագրություն
Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ-ն փնտրում է Bitrix24 ներդրման խորհրդատու (ոչ ծրագրավորող)։
Հիմնական պարտականություններ
- Bitrix24 CRM համակարգի ամբողջական ադմինիստրացիա, կոնֆիգուրացիա և շարունակական օպտիմալացում
- Համակարգի ճշգրիտ ադապտացում ընկերության օպերացիոն մոդելին, կառուցվածքին և բիզնես գործընթացներին
- Բիզնես պրոցեսների ավտոմատացում և թվայնացում՝
- custom մոդուլների նախագծում և իրականացում
- webhook-ների և REST API ինտեգրացիաների մշակում
- արտաքին համակարգերի հետ տվյալների երկկողմանի սինխրոնացում
- Կոդային լուծումների մշակում և աջակցում (PHP, JavaScript)
- Տվյալների կառավարման, անվտանգության և մուտքի վերահսկման քաղաքականությունների ձևավորում
- Backup ռազմավարության, համակարգային թարմացումների և կայունության ապահովում
- Ներքին թիմերի հետ սերտ համագործակցություն՝ գործընթացների վերաիմաստավորման և ավտոմատացման ուղղությամբ
- Օգտատերերի ուսուցում, onboarding և շարունակական խորհրդատվություն
Պահանջվող հմտություններ և փորձ
- Բարձրագույն կրթություն (ՏՏ / Ինժեներական / Տեխնիկական ուղղությամբ)
- Առնվազն 2 տարվա գործնական փորձ Bitrix24-ի ադմինիստրացիայի և ներդրման ոլորտում
- Ինտեգրացիոն նախագծերի իրականացման փորձ տարբեր համակարգերի միջև
- REST API, webhook-ների և միկրոսերվիսային ճարտարապետության ըմբռնում
- Ծրագրավորման գործնական հմտություններ՝
- PHP
- JavaScript
- SQL և տվյալների բազաների կառավարման հիմունքներ
- Version control և զարգացման միջավայրերի հետ աշխատանք (Git և այլն)
- Վերլուծական մտածողություն, համակարգային մոտեցում և խնդիրների արագ լուծման ունակություն
Առավելություն կտրվի թեկնածուներին, ովքեր ունեն
- Bitrix24 Box / On-Premise տարբերակի հետ խորացված փորձ
- Բարդ բիզնես գործընթացների մոդելավորման և BPMN մոտեցումների կիրառման փորձ
- ERP կամ այլ CRM համակարգերի հետ ինտեգրման փորձ
- Տվյալների միգրացիայի և համակարգերի վերակառուցման նախագծերի մասնակցություն
Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման , նոր նախագծերի մշակման և իրագործման, ֆրանչայզ մոդելների ստեղծման և ձեռք բերման գծով, աջակցում ենք ընկերություններին մշակել համապատասխան ռազմավարություն, ուղեկցում ենք տնտեսական գործունեության բոլոր փուլերում: Մենք օգնում ենք օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը, գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ, բիզնեսում կիրառել նորորարական մոտեցումներ և արդիականացնել այն՝ ապահովելով շարունակական աճ և լուրջ արդյունքների ստացում: