Get our free app. It won't take up space on your device

Բետոնի հումքի և նյութերի տեխնոլոգ

"Նազարյան Քուլինգ Սիսթեմս" ՍՊԸ

Industry: Production, Operations
Deadline: 9/28/2023
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior

Նկարագրություն

«Նազարյան Քուլինգ Սիսթեմս» ընկերությունը աշխատանքի է հրավիրում բետոնի հումքի և նյութերի տեխնոլոգի։

Պարտականություններ

  • Վերահսկել բետոնի արտադրության տեխնոլոգիական գործընթացները,

  • Իրականացնել բետոնի արտադրության տեխնոլոգիական մակարդակի, տեխնոլոգիական պատրաստվածության, օգտագործվող նյութերի, հավաքվող միավորների մշակման որակի գնահատում,

  • Ցանկացած նոր ներկրվող հումքի, որակական և քանակական փոփոխության դեպքում տվյալ արտադրատեսակի նորմատիվի թարմացում և ներկայացում,

  • Մասնակցել արտադրատեսակների արտադրության տեխնոլոգիական կանոնակարգերի և տեխնոլոգիական սխեմաների կազմման աշխատանքների իրականացմանը,

  • Շուկայի ուսումնասիրության արդյունքում բետոնի արտադրության մեջ ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ համապատասխան ոլորտում,
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
  • Բետոնի արտադրության տեխնոլոգիական պրոցեսների իմացություն։

Հավելյալ նշումներ

Վայրը՝ ք․ Երևան Գ․Մահարի 1 (Էրեբունի թանգարանի հարևանությամբ),

Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել էլ․ հասցեին կամ զանգահարել։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

ncs238814@job.am