Get our free app. It won't take up space on your device

Բեռնատարի վարորդ (կցորդով)

Team Logistics

Location: Եվրոպա
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Logistics, Transportation
Deadline:
12/19/2026

Նկարագրություն

Մեր թիմին միանալու համար փնտրում ենք փորձառու և պատասխանատու բեռնատարի վարորդ (կցորդով)՝ եվրոպական երկրներում բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով

Պարտականություններ

  • Իրականացնել պատրաստի ապրանքների և հումքի տեղափոխում դեպի գործարաններ, մանրածախ և բաշխման կենտրոններ/պահեստներ;
  • Պլանավորել երթուղիները, պահպանել առաքման ժամանակացույցը և տեղեկացնել բեռնման-բեռնաթափման յուրաքանչյուր փուլի մասին;
  • Ստուգել մեքենայի մեխանիկական վիճակը, իրականացնել կանխարգելիչ սպասարկում և անմիջապես տեղեկացնել թերությունների, պատահարների կամ խախտումների մասին;
  • Գրանցել աշխատանքի ու հանգստի ժամերը, անցած կիլոմետրերը և պահպանել վառելիքի ու վճարման անդորրագրերը;
  • Պահպանել բեռնատարների շահագործման կանոնակարգերը (չափ, քաշ, կայանման և ընդմիջման ռեժիմներ)։

Պահանջներ

  • CE կարգի վարորդական իրավունք և կցորդով բեռնատար վարելու փորձ;
  • Միջազգային բեռնափոխադրումների փորձ (եվրոպական երկրներում աշխատանքային փորձը խիստ խրախուսվում է);
  • Բեռնատարների վարման կանոնների և կանոնակարգերի լիարժեք իմացություն;
  • Միջազգային փոխադրումների փաստաթղթերի առկայությունը (աշխատանքի իրավունք, համապատասխան թույլտվություններ, Կոդ 95, թվային տախոգրաֆի քարտ և այլն) կդիտվի որպես առավելություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, աշխատանքային կարգապահություն, երկար ժամեր վարելու և կանոնավոր ուղևորությունների պատրաստակամություն։

Մենք առաջարկում ենք.

  • Կայուն և մրցունակ վարձատրություն;
  • Հարմարավետ կացարանի տրամադրում;
  • Աջակցություն վիզայի և աշխատանքի իրավունքի ձևակերպման գործընթացում;
  • Աշխատանք ժամանակակից և տեխնիկապես սարքին բեռնատարներով։

Կարևոր պայման.

  • Խնդրում ենք դիմել միայն այն թեկնածուներին, ովքեր չունեն մուտքի արգելք (դեպորտ) եվրոպական երկրներ։
Company օverview
address
Address
Ազատության 24/1
address
Number of employees
51-150

Թիմ Լոջիսթիքսի երկարաժամկետ նպատակը տարածաշրջանի համար ժամանակակից լոգիստիկ հարթակի ստեղծումն է՝ թվայնացված կառավարմամբ, օպերացիոն արդյունավետությամբ և պահանջարկին արագ արձագանքելու ունակությամբ

Ընկերությունը զարգացնում է 4PL մոդելի վրա հիմնված լուծումներ՝ ուղղված բեռնափոխադրումների, պահեստային ենթակառուցվածքների, մաքսային ծառայությունների և վերջին մղոնի առաքման շղթայի համակարգված կառավարմանը։

Այս պահին ընկերության ուշադրության կենտրոնում են տեղական և միջազգային փոխադրումների ընդլայնումը, սմարթ պահեստավորման լուծումների նախագծումը, ինչպես նաև թվային լոգիստիկ պորտալի ստեղծումը, որը հնարավորություն կտա ապագայում ապահովել իրական ժամանակի վերահսկողություն և գործընթացների թափանցիկություն։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Medical insurance
Medical insurance
Paid day-offs
Paid day-offs
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media