Բեռնատարի տոնառի /седельный тягач/ վարորդ
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ խոշոր շինարարական ընկերությունն աշխատանքի է հրավիրում բեռնատարի/տոնառի /седельный тягач/ վարորդների՝ բարձր վարձատրությամբ։
Աշխատանքը մշտական՝ Երևանում ու հարակից մարզերում։
Պարտականություններ
- Ճիշտ շահագործել տեխնիկան,
- Տեղափոխել շինարարական սարքավորումները, նյութերը և բեռները` Համաձայն գրաֆիկի և սահմանված պահանջների,
- Ժամանակին տեղեկացնել վերադասին փոխադրման և աշխատանքի ընթացքում առաջացող խնդիրների կամ արտակարգ իրավիճակների մասին։
Պահանջներ
- Վարորդական իրավունքի առկայություն,
- Աշխատանքային փորձ (պարտադիր),
- Պատասխանատվույթուն և պարտաճանաչություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։