Բեռնափոխադրումների բաժնի մենեջեր/լոգիստ/
Spayka LLC
Նկարագրություն
Տրանսպորտի դեպարտամենտում իրականացնել բեռնափոխադրումների մենեջերի/լոգիստի/ աշխատանքը:
Պարտականություններ
- Միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով գտնել նոր հաճախորդներ, կնքել պայմանագրեր, աշխատել հաճախորդների տվյալների բազայի հետ,
- Կազմել և ձևակերպել բեռնափոխադրման իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
- Համագործակցել բեռնափոխադրող կազմակերպությունների հետ:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կառավարման կամ վաճառքի բնագավառում,
- Համակարգչի իմացություն (MS Office),
- Ռուսաց լեզվի և անգլերենի գերազանց իմացություն /այլ օտար լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն/,
- Աշխատանքային փորձը տրանսպորտի կամ բեռնափոխադրումների ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
- Բանակցություններ վարելու հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում:
"Սպայկա" Ընկերությունը ստեղծվել է 2001 թվականին և հիմնադրման պահից առաջնորդվում է շուկայի իրական պահանջարկների բացահայտման սկզբունքով` առավել արդյունավետորեն ապահովելով հաճախորդի կարիքները: Տարեց տարի մեր Ընկերությունն ընդլայնում է իր գործունեության դաշտը: Արդեն մի քանի տարի է ինչ "Սպայկան" հանդիսանում է Հայաստանում միջազգային ավտոբեռնափոխադրման առաջատար` իրականացնելով տրանսպորտային բեռնափոխադրումներ Եվրոպա և ԱՊՀ երկրներ` բարձր մակարդակով և համաձայն միջազգային չափանիշների: 2009 թվականին "Սպայկան" ոտք դրեց զարգացման նոր փուլ և օգտագործելով առկա փորձը կարողացավ հնարավորինս կարճ ժամանակահատվածում առաջատար դիրքեր գրավել թարմ մրգի և բանջարեղենի արտահանման բնագավառում: Մենք ստեղծել ենք "Արարատֆրուտ" բրենդը , որը գրավել է իր ուրույն տեղը շուկայում և դարձել հայկական բարձրակարգ մրգի և բանջարեղենի այցեքարտ: