Get our free app. It won't take up space on your device

Բեռնափոխադրման մասնագետ (լոգիստ)

ZIZI LLC

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Logistics, Transportation
Deadline:
12/15/2022
Job posting has expired

«Զիզի» ընկերությունը փնտրում է եռանդուն և մոտիվացված իգական սեռի աշխատակցի՝ բեռնափոխադրման մասնագետի հաստիքի համար։

Աշխատանքային փորձը այս ոլորտում պարտադիր է, սակայն, անհրաժեշտության դեպքում «Զիզի» ընկերությունը պատրաստ է թրեյնինգ անցկացնել տվյալ թեկնածուի համար։

Դուք հնարավորություն կունենաք.

  • կատարելագործել Չինաստանից Հայաստան ներմուծման և բեռնափոխադրման վերաբերյալ գիտելիքները և ավելի խորացնել դրանք
  • տիրապետել անհրաժեշտ ընթացիկ փաստաթղթերի կազմակերպմանը, ծովային, ցամաքային և օդային լոգիստիկ երթուղիների պլանավորմանը և այլն։
  • զարգացնել ձեր՝ բանակցություններ վարելու հմտությունները և ընդլայնել գիտելիքները այս ոլորտում։

Պահանջվող հմտություններն են՝

  • Հաղորդակցվելու և բանակցելու կարողություն
  • Աշխատասեր և սովորելու ցանկություն ունեցող
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ՝ ներմուծման, ծովային, օդային և/կամ ցամաքային բեռնափոխադրումների ոլորտում (ցանկալի է Չինաստանից)
  • Թիմում աշխատելու հմտություններ, զգոնություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում
  • Համակարգչային, Microsoft Office-ի բազային գիտելիքներ
  • Անգլերենի գերազանց և ռուսերենի լավ իմացությունը պարտադիր է (չինարենի և պարսկերենի իմացությունը խրախուսվում է)

Աշխատանքային պարտականություններն են՝

  • Ընդունել բեռնափոխադրումների հարցումներ և ի մի բերել բեռի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը
  • Տրամադրել գնառաջարկ հաճախորդներին
  • Ստուգել բեռնափոխադրման հետ կապված թղթաբանության ճշգրտությունը
  • Կազմակերպել և վերահսկել բեռնափոխադրման ողջ գործընթացը՝ սկսած բեռի բարձման օրից մինչև բեռի վերջնակետ հասնելը
  • Հետևել բեռի բեռնափոխադրման ընթացիկ կարգավիճակին և ընթացքի մասին տեղեկացնել հաճախորդներին
  • Առաջացող անսպասելի խնդիրներին արագ և օպերատիվ կերպով լուծում տալ

Աշխատանքային գրաֆիկ՝ երկ․-ուրբ․, 09։00-17։00

📢Դավթաշեն 3-րդ թ․ 23/5 #1

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին:

Company օverview
address
Address
23/1
address
Number of employees
1-15
Phone
Phone
060907171

Զիզի-ն հիմնադրվել է Չինաստանի Հունան նահանգի Չանշա քաղաքում 2008 թվականին: Ընկերության նպատակն է իրականացնել բեռների միջազգային տեղափոխումը հեշտ, անվտանգ և ապահով: Քանի որ ընկերությունը հազարավոր պայմանագրեր ունի Չինաստանի խոշորագույն արտադրողների հետ, ուստի այն անմիջապես աշխատում է բոլոր գործարանների և տրանսպորտային ուղիների հետ և կարող է ապահովել ավելի ցածր գներ, քան շատ այլ բեռնափոխադրող ընկերություններ:

ԶԻԶԻ-ի մասնաճյուղերը.

Զիզի-ն վերոնշյալ առավելություններով և պրոֆեսիոնալ թիմով համատեղ մասնաճյուղեր ունի նաև Հայաստանում և ԱՄՆ-ում։ Աշխատանքային գործընթացը ցույց տվեց, որ Հայաստանին անհրաժեշտ է հուսալի և ապահով բեռնափոխադրող ընկերություն, որը կկազմակերպի հաճախորդների միջազգային բեռնափոխադրումները։

Այսպիսով Զիզի ընկերությունը առաջարկում է ողջամիտ գներ, սեղմ ժամկետներ և բեռների արտաքին ապահովագրություն։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media