Get our free app. It won't take up space on your device

Բենզալցակայանի մենեջեր

MegaTrade

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline:
11/16/2026

Նկարագրություն

MegaTrade ընկերությունն աշխատանքի է հրավիրում բենզալցակայանի մենեջերի։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել բենզալցակայանի ամենօրյա գործունեությունը՝ ապահովելով անխափան աշխատանքը,
  • Վերահսկել նավթամթերքի ընդունումը, հաշվառումն ու վաճառքը, հետևել վառելիքի պաշարներին և ժամանակին համալրմանը,
  • Կազմել աշխատակիցների աշխատանքային գրաֆիկները, բաշխել առաջադրանքները և վերահսկել դրանց կատարումը,
  • Վերահսկել կանխիկ և անկանխիկ գործարքների հաշվառման ճշգրտությունը,
  • Պատրաստել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվություններ ղեկավարությանը, ՄՌԿ բաժնին և հաշվապահությանը,
  • Ապահովել հաճախորդների սպասարկման բարձր որակը, արձագանքել հաճախորդների դիմումներին և կարգավորել առաջացող խնդիրները,
  • Հետևել բենզալցակայանի տարածքի մաքրությանը, սարքավորումների պատշաճ շահագործմանը և տեխնիկական ու հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը։

Պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
  • Թիմի կառավարման և աշխատանքների կազմակերպման հմտություններ,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Պատասխանատվություն, ուշադիր և բարեխիղճ մոտեցում աշխատանքին,
  • Արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Բենզալցակայանում կամ մանրածախ առևտրի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Company օverview
address
Address
Տիգրան Մեծ 16
address
Number of employees
51-150

2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը, որը շուկայում ապահովեց ազատ մրցակցություն և սպառողներին մատակարարեց որակյալ ու մատչելի վառելիք։ 2021 թ. Սիլ Կապիտալ ընկերությունը համալրվեց ևս մեկ ապրանքանիշով։ Ընկերության գնման պահին Ռան Օյլ ցանցն ուներ 6 բենզալցակայան միայն Երևանում։ 2 տարիների նվիրված և հետևողական աշխատանքի շնորհիվ Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը ընդլայնվեց՝ ներառելով ավելի քան 35 լցակայան ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել հանրապետությունում արդեն իսկ գործող վառելիքաէներգետիկ արդյունաբերության և տնտեսության զարգացմանը, ընդլայնել մանրածախ և մեծածախ համագործակցային հարաբերությունները, ներդնել ժամանակակից տեխնիկական սարքավորումներ, ապահովել անվտանգ և բարեխիղճ սպասարկում, բարձրակարգ վառելիքի մատակարարում ամբողջ հանրապետության տարածքում։ Ընկերությունն առաջարկում է որակյալ բենզին և դիզելային վառելիք անհատներին ու կազմակերպություններին: «Ռան-Օյլ» բենզալցակայաններում հաճախորդների բարձրակարգ սպասարկումը առաջնահերթություն է, ուստի ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները լավագույն սպասարկումն ապահովելու համար

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media