Get our free app. It won't take up space on your device

Բեմի լուսավորման և ձայնային տեխնիկայի ուսուցողական պրակտիկա

The State Philharmonia of Armenia

Industry: Art, Design, Internship
Deadline: 5/9/2025
City: Yerevan
Employment type: Flexible
Work experience: Not required

Նկարագրություն

Փնտրում ենք տեխնիկական մտածողություն և ստեղծագործ մոտեցում ունեցող մարդկանց՝ բեմի լուսավորման և ձայնային տեխնիկայի ուսուցողական պրակտիկայի համար:

Եթե քեզ հետաքրքրում են բեմական սարքավորումները և ցանկանում ես դառնալ լուսային կամ ձայնային մասնագետ, ապա սա քո հնարավորությունն է։ Մենք մեկնարկում ենք ուսուցողական պրակտիկա, որի ընթացքում դու՝

✔ Կստանաս գիտելիքներ և փորձ,
✔ Կսովորես աշխատել ձայնային և լուսային սարքավորումներով համերգային հարթակներում,
✔ Կմասնակցես համերգներին և նախագծերին,
✔ Կզարգացնես ոչ միայն տեխնիկական հմտություններ, այլև ստեղծագործական մտածողություն,
✔ Կաշխատես ընկերասեր և ստեղծագործ թիմում, որտեղ գնահատվում են նորարարական գաղափարները:

Ինչպե՞ս է ընթանում պրակտիկան

  • Տևողություն՝ 1-3 ամիս, ներառում է թե՛ ուսուցում, թե՛ գիտելիքի գործնական կիրառում,
  • Ճկուն գրաֆիկ, հիմնականում օրվա երկրորդ կեսին,
  • Պրակտիկայի ավարտից հետո լավագույն մասնակիցներին առաջարկում ենք աշխատանք և հետագա զարգացման հնարավորություններ։

Ովքե՞ր կարող են դիմել

  • Համալսարանների վերջին կուրսի ուսանողներ (որպեսզի հնարավոր լինի համատեղել դասերի հետ),
  • Տեխնիկական մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր պատրաստ են կրեատիվ մոտենալ գործին,
  • Պատասխանատու, բեմի լուսավորությամբ ու ձայնով հետաքրքրված անձինք։

Եթե հետաքրքրված ես, ուղարկիր քո կենսագրությունը:

Looking for Technically Minded People with a Creative Approach for a Lighting & Sound Internship at Concert Venues!

If you are passionate about stage technology and want to become a lighting or sound specialist, this is your chance! We are launching an internship program, where you will:

✔ Gain valuable knowledge and hands-on experience.
✔ Learn how to work with equipment and prepare concert venues.
✔ Participate in real concerts and events.
✔ Develop both technical skills and creative thinking.
✔ Work in a friendly and creative team that values ideas and innovative approaches.

How the internship works:

  • Duration: 1-3 months, including training and practice.
  • Flexible schedule, with most activities in the second half of the day.
  • After completion, we select the best interns and offer them a job with further growth opportunities.

Who we are looking for:

  • University students in their final years (to accommodate scheduling).
  • People with a technical mindset who can think outside the box.
  • Responsible individuals interested in concert lighting and sound.

If you are interested, please send your biography.

Company օverview
address
Address
Աբովյան փող․ 2
address
Number of employees
51-150
Phone
Phone
010569554

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հիմանդրվել է 1930 թվականին: Գործունեության ողջ ընթացքում Ֆիլհարմոնիան նշանակալի դեր է ունեցել Հայաստանի երաժշտական մշակույթի պահպանման և զարգացման գործում: Կառույցն իրականացնում է միջազգային` համերգային, կրթական և ճանաչողական նախագծեր, կազմակերպում փառատոներ, մրցույթներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ, զբաղվում գիտաճանաչողական ֆիլմերի արտադրությամբ և գրահրատարակչությամբ: Ֆիլհարմոնիայի առաքելությունն է նպաստել երկրի մշակութային դաշտի զարգացմանը՝ ներկայացնելով հայ և համաշխարհային արվեստի լավագույն նմուշները:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media