Բարմեն/գանձապահ
Armenia Wine Company LLC
Նկարագրություն
«Նազանի» ռեստորանը, որը գտնվում է «Արմենիա Վայն» գինեգործարանի տարածքում, աշխատանքի է հրավիրում Բարմեն/Գանձապահի, ով կիրականացնի ոգելից խմիչքներ, սուրճի տարբեր տեսակների պատրաստում, հաճախորդների սպասարկում, գումարի ստացում, դրամարկղի սպասարկում։
Պարտականություններ
- Հյուրերի սպասարկում բարում,
- Պատվերի հավաքագրում,
- Խմիչքների և պատվերների պատրաստում/տրամադրում
- Գումարի ստացում
- Աշխատավայրի մաքրության և կարգուկանոնի պահպանում
Պահանջներ
- պատասխանատվության բարձր զգացում
- Բարեհամբույր և հաղորդակցվող անձնավորություն
- Արագ կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն,
- Նմանատիպ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
«Արմենիա Վայն» ընկերությունը հայկական գինեգործական խոշորագույն ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ ու գինեգործությամբ, այնպես էլ կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ: Ընկերության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիայի համար այցելեք ընկերության վեբ կայքը` www.armeniawine.am.