
Բարմեն-մատուցող
Grand Sport
Նկարագրություն
Բարմենը պատասխանատու է բարի աշխատանքների կազմակերպման և ըմպելիքների պատրաստման համար։
Պարտականություններ
- Կազմակերպել բարի աշխատանքները,
- Կատարել պատվերները ժամանակին և անսխալ,
- Անհրաժեշտության դեպքում պատվերը մատուցել հաճախորդին,
- Լինել պատասխանատու դրամարկղի համար,
- Ցուցաբերել բարեհամբույր վերաբերմունք հաճախորդների։
Պահանջներ
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Մասնագիտական կրթությունը կամ վերապատրաստումը կդիտարկվի որպես առավելություն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ,
- Պատասխանատվության զգացում,
- Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Նախաձեռնողականություն,
- Բարեվարքություն։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև,
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները
- Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում,
- Կարիերային աճ և մասնագիտական զարգացում,
- «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին,
- Անվճար ավտոկայանատեղի,
- Մատչելի գներով ճաշարան,
- Պարգևատրման համակարգ,
- Թիմային միջոցառումներ,
- Գումար ամուսնության կապակցությամբ,
- Գումար ծննդյան օրվա կապակցությամբ,
- Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ,
- Վճարովի ամուսնական արձակուրդ,
- Ամանորյա նվեր-փաթեթ և գումար։
«ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը միջազգային չափանիշներին համապատասխան մարզաառողջարարական համալիր է, որն հաճախորդների առջև իր դռներն է բացել 2011թ-ի մայիսին: Լինելով բարձրակարգ համալիր և առաջարկելով տարատեսակ ծառայություններ` այն նվաճել է հաճախորդների վստահությունը: Մեր հաճախորդները այցելում են «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» ոչ միայն մարզվելու, այլև հաճելի ժամանակ անցկացնելու համար: Սպորտը ընտանեկան ավանդույթների ձևավորման արդյունավետ միջոց է: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ի առաքելությունն է՝ ուղղորդել հայ հասարակությանը և հայ ընտանիքներին դեպի առողջ ապրելակերպ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ»-ը աչքի է ընկնում նաև գերհագեցած սպորտային սրահներով և առողջարարական ծառայություններով, իր անձնակազմի պրոֆեսիոնալ մոտեցմամբ, բարձրորակ սարքավորումներով: Մենք բարձր ենք գնահատում հաճախորդների հարմարավետությունն ու առողջությունը և կիրառելով նորագույն մեթոդներ՝ մարզահամալիրում մշտապես պահպանում ենք մաքրության և հիգիենայի բարձր մակարդակ: «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» մարզաառողջարարական համալիրը իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ոչ միայն հոգ տանել իրենց արտաքին գեղեցկության, այլ նաև առողջության մասին: Մարզահամալիրը հագեցած է մարզվելու համար նախատեսված ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ պայմաններով, ինչպես նաև մարզահամալիրում աշխատում են պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր յուրաքանչյուր այցելուին յուրովի մոտեցում են ցուցաբերում: Մարզահամալիրում առկա են Ձեր ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու և բարելավելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները, մեր համալիրի հարկի տակ գործում են մեկ տասնյակից ավելի սպորտաձևեր: Այցելեք «ԳՐԱՆԴ ՍՊՈՐՏ» և Ձեր առօրյան անցկացրեք առողջ և հաճելի մթնոլորտում: