
Բարմեն / բարիստա
Best Western Plus Congress Hotel
Նկարագրություն
Կոնգրես հյուրանոցը փնտրում է ժպտերես և բարեհամբյուր Բարմեն/բարիստաների՝ ցանկալի է անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությամբ:
Բաց մի թողեք Կոնգրեսյան ընտանիքի անդամը դառնալու հնարավորությունը:)
Պարտականություններ
- Ընդունել և սպասարկել հյուրերին,
- Խմիչքների պատրաստում/մատուցում,
- Ապահովել բարի պահեստային ապրանքի առկայությունը,
- Ապահովել բարի տարածքի մաքրությունը։
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման ոլորտում,
- Ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է,
- Տարբեր հերթափոխերով աշխատելու պատրաստակամություն,
- Բարեհամբյուր վերաբերմունք,
- Սպասարկման կանոնների իմացություն,
- Արագաշարժություն,
- Պատասխանատվություն,
- Անձնակազմի և հյուրերի հետ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։
Սիրով սպասում ենք:
Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրեսը ժամանակակից ցանցային հյուրանոց է, որը կատարյալ ընտրություն է ինչպես գործուղումների, այնպես էլ հանգստի համար: Գտնվելով Երևանի սրտում՝ այն թույլ է տալիս մեր հյուրերին հեշտությամբ զգալ մայրաքաղաքի ռիթմն ու հոգին: Այստեղ կարող են գտնել հարմարավետ և գրավիչ տարածքներ աշխատանքի և հանգստի, ինչպես նաև հարմարություններ բիզնես և մասնավոր միջոցառումներ կազմակերպելու համար: Ինչպես նաև սեզոնային բացօթյա լողավազան՝ բարով և ռեստորանով,24/7 բաց մարզասրահ ժամանակակից սարքավորումներով,սպա,շոգեբաղնիք,24/7 բար,ռեստորան,գինու սրահ,կոնֆերանս սրահներ:
Լինելով մեր թիմի անդամը,հնարավորություն կունենաք աշխատելու ցանցային հյուրանոցում և օգտվել ընկերության կողմից առաջարկվող մի շարք առավելություններից: