Get our free app. It won't take up space on your device

Բարմեն

LiveChef LLC

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Restaurants, Food Services
Deadline:
7/11/2026

Մեր նորաբաց ռեստորանը փնտրում է փորձառու և հյուրընկալ բարմենի, ով կկարողանա ոչ միայն պատրաստել բարձրորակ խմիչքներ, այլև ստեղծել ջերմ և հաճելի մթնոլորտ մեր հյուրերի համար։

Պարտականություններ

  • Պատրաստել և մատուցել ալկոհոլային, ոչ ալկոհոլային և հեղինակային խմիչքներ՝ համաձայն ռեստորանի չափանիշների։
  • Ապահովել հյուրերի բարձրակարգ և բարեհամբույր սպասարկում։
  • Պահպանել տարածքի մաքրությունը, կարգուկանոնն ու հիգիենիկ նորմերը։
  • Վերահսկել խմիչքների, բաղադրիչների և անհրաժեշտ պարագաների առկայությունը։
  • Համագործակցել մատուցողների, խոհանոցի և թիմի մյուս անդամների հետ՝ ապահովելով սահուն աշխատանք։
  • Հետևել ռեստորանի ներքին կանոններին և սպասարկման ստանդարտներին։

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ռեստորանի կամ հյուրանոցային ոլորտի բարում։
  • Ռուսերենի ազատ իմացություն (պարտադիր)։
  • Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Հաղորդակցման և հյուրերի հետ աշխատելու գերազանց հմտություններ։
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
  • Արագ կողմնորոշվելու և լարված իրավիճակներում հանգիստ ու պրոֆեսիոնալ գործելու կարողություն։

Company օverview
address
Number of employees
1-15
Phone
Phone
+374 55 601115

Բարի գալուստ LiveChef

Աշխարհում միակ բարձրակարգ օնլայն ռեստորանը։

Զգացեք ձեր ուտեստի կախարդական ճանապարհորդությունը՝ խոհանոցից սեղան։

Պատվիրեք LiveChef-ի միջոցով և ստացեք բացառիկ հնարավորություն խոհանոցից՝ ուղիղ հեռարձակմամբ, հետևելու ձեր ուտեստի պատրաստաման ողջ ընթացքին, որը տաք վիճակում շատ արահ կհասնի ձեր սեղանին։

Դիտեք, թե ինչպես են լավագույն խոհարարները կտրատում բաղադրիչները, համադրում, պատրաստում՝ հասցնելով ձեր ուտեստը կատարելության։

Ամեն մի շարժում, յուրաքանչյուր գործողություն հենց ձեր էկրանին։

Եթե Դուք ժամանակ չունեք, վստահ եղեք՝ մեր պրոֆեսիոնալ և հոգատար թիմն ամեն վայրկյան հետևելու է ողջ գործընթացին։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media