
Բարմեն
Ակվատեկ համալիր
Նկարագրություն
«Ակվատեկ» մարզաառողջարարական համալիրում աշխատանքի են հրավիրվում բարմեններ։
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում,
- Տիրապետել բարի աշխատանքներին, խմիչքներին, պատրաստման եղանակներին,
- Կանխիկ և անկանխիկ գործարքի իրականացում,
- Հաշվարկների և գույքագրումների իրականացում,
- Բարեհամբյուր վերաբերմունք հաճախորդին:
Պահանջներ
- Սեռ` արական, իգական,
- Տարիք` 18 - 40 տարեկան,
- Ցանկալի է ունենալ բարձրագույն, կամ միջին - մասնագիտական կրթություն,
- Ունենալ 1 տարվա աշխատանքային փորձ,
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հաղորդակցվելու գերազանց ունակություն,
- Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության զգացում, ազնվություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը հերթափոխային է,
Աշխատավարձ՝ օրական 12,000 ՀՀ դրամ +% ներ + համալիրի ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն։
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: